«Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնի ծառայողներ ազատվել են աշխատանքից
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով այսօր աշխատանքից ազատվել է «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնի պետ Վլադիմիր Քարտաշյանը: Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով «Զվարթնոց»-ի անձնագրային բաժնի պետ է նշանակվել Արթուր Մանուկյանը:
Ոստիկանապետի հրամանով «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնի ևս չորս ծառայող ազատվել են աշխատանքից: