«Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը
Փետրվարի 9-ին, ժամը 11.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրն է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի Համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Թեմա` Ի՞նչ է թաքնված Ալիևի շտապողականության հետևում (արտաքին քաղաքական գործոնները):
Դեսպանը նաև կանդրադառնա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը` Հայոց ցեղասպանության և արցախյան կարգավորման հարցերը քաղաքական օրակարգ բերելու վերաբերյալ, և այդ կապակցությամբ Թուրքիայից հնչող մտահոգություններին:
«Անդրադարձ» մամուլի ակումբի հասցեն է` Նալբանդյան 7/1, «Ավիատրանս» հյուրանոցի հարևանությամբ, մուտքը՝ Աբովյան փողոցից:
Հեռ.` 093 05 33 88: