Ռուսաստանը մյուս վարկատուներից ավելի լավ պայմաններ չի ստանա. Արսենի Յացենյուկ
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հաստատել է, որ մտադիր է Ռուսաստանին ունեցած 3 մլրդ դոլարի պարտքի վճարման մորատորիում սահմանել:
«112. Ուկրաինա»-ի փոխանցմամբ, այս մասին նա հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյքոմ Լյուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ռուսաստանը մյուս վարկատուներից ավելի լավ պայմաններ չի ստանա: Եթե նա հրաժարվի բանակցություններից, մենք Ռուսաստանի պարտքի վճարման մորատորիում կսահմանենք»,- հայտարարել է Ուկրաինայի վարչապետը: