Ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթը Հայաստանում է․ (լուսանկարներ)
Պատմության մեջ առաջին անգամ ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության իսկական գավաթը գտնվում է Հայաստանում։ Այսօր Ազատության հրապարակում հավաքված ֆուտբոլասերներն ու երկրպագուները տեսան գավաթը, լուսանկարեցին այն ու ականատես եղան այս պատմական իրադարձությանը։
Գավաթը բեմահարթակ դուրս բերեց և ներկաներին ցուցադրեց 1998 թվականի Ֆրանսիայի հավաքականի չեմպիոն, Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Քրիստիան Կարամբյոն: Գավաթի ցուցադրության ընթացքում հայտնի ֆուտբոլիստն իր խոսքում նշեց, որ 1998 թվականին Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի հաջողության մեջ մեծ էր նաև հայազգի ֆուտբոլիստներ Յուրի Ջորկաեֆն ու Ալեն Բոգոսյանի դերը։
2006 թվականից սկսած ՖԻՖԱ-ն կազմակերպում է գավաթի շրջագայությունը և այդկերպ փորձում է մասնակից դարձնել գավաթի ցուցադրության արարողությանը ոչ միայն չեմպիոն երկրներին, այլ աշխարհի բոլոր երկրներին։
Հավելենք նաև, որ Աշխարհի առաջնության գավաթի չորրորդ շրջագայության պաշտոնական մեկնարկը տրվել էր 2017-ի սեպտեմբերին։ Գավաթը շրջագայել էր Ռուսաստանի տարբեր քաղաքներում։ Մինչեւ մայիս ամիսը այն կլինի 91 քաղաքներում՝ անցնելով ավելի քան 126 000 կմ:

