ՀՀ ԶՈՒ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ Մայոր Իշխան Մաթեւոսյանն ազատվել է իր պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի ԶՈՒ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ Մայոր Իշխան Մաթեւոսյանն ազատվել է իր պաշտոնից:
Նախագահի մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել է Կարեն Աբրահամյանը: Նախագահի հրամանագրերում, մասնավորապես, ասված է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդ-վածի 12-րդ կետով` որոշում եմ.
Գեներալ-մայոր Իշխան Մաթեւոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից` նշանակելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներային զորքերի պետ-վարչության պետ։
Գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներային զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից»: