Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Ժամանակ». Կտրուկ փոփոխությո՞ւն է սպասվում

«Ժամանակ» թերթը գրում է.

«2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանի պաշտոնաթողության և նոր վարչապետի նշանակման հարցը շարունակում է Հայաստանում լինել կանխագուշակությունների, վերլուծությունների, անգամ գուցե գրազների առարկա: Ընդ որում՝ բոլորը համոզված են, որ Սերժ Սարգսյանի վարչապետությունը վճռված է, սակայն, այսպես ասած, չեն ասում ժամանակից շուտ, որ հանրության տրամադրությունը չընկնի: Եթե լուրջ, ապա իրավիճակը պարզապես տարօրինակ է, որովհետև կա խորհրդարանի ընտրությանը հաղթած կուսակցություն, որն ունի բացարձակ մեծամասնություն, սակայն այդ կուսակցությունը պատասխան չունի վարչապետի հարցում:

Դասական տեսանկյունից տարօրինակ այս վիճակը միանգամայն օրինաչափ է Հայաստանի իրողությունների տեսանկյունից: Այստեղ որոշում կայացնող շրջանակը չափազանց նեղ է, իսկ որոշման գործոնների շրջանակը՝ չափազանց լայն, ընդհուպ արտաքին հարթություն: Ըստ այդմ՝ դասական իմաստով մեծամասնության հարց չունեցող քաղաքական ուժն իրականում չի էլ պատկերացնում՝ լայն ֆորմատում ինքը մեծամասնություն է, թե փոքրամասնություն: Ընդհանուր առմամբ, սակայն, խնդիրը կարծես թե մի որոշակի նեղ խողովակ այդուհանդերձ ունի:

Նախ՝ հիմնական կամ-կամը կարծես թե Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան տիրույթում է, և ըստ այդմ էլ՝ նաև կա մի բավականին կոնկրետ հարց: Կառավարության պաշտոնական հրաժարականին, այսինքն՝ Սերժ Սարգսյանի նախագահության ավարտին մնացել է 2,5 ամիս: Այստեղ հարաբերական է, իհարկե, շատ, թե քիչ ժամանակի հարցը, այդուհանդերձ՝ եթե Կարեն Կարապետյանը չի մնում, ապա ի՞նչ հիմնավորմամբ է ՀՀԿ-ն հրաժարվում նրան առաջադրվել, ի՞նչ հիմնավորմամբ է առաջադրվում Սերժ Սարգսյանը: Ի վերջո, եթե չլինի ծանրակշիռ հիմնավորում, ապա Կարեն Կարապետյանը պարզապես դառնում է ծիծաղի առարկա գործիչ, եթե հեռանում է ուղղակի՝ թեկուզ առաջին փոխվարչապետի պաշտոնում մնալով:

Ներկայումս Կարեն Կարապետյանի կառավարության գործունության արդյունքից չի բողոքում իշխանական որևէ թև, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը: Նա նույնիսկ ասում է, որ կառավարությունը մի բան էլ ավելին է անում, քան սահմանված է ծրագրով: Կարեն Կարապետյանը հայտարարում է, որ շարունակելու են բարեփոխումները՝ Դավոսում է ասում, «Եվրանյուզին» տված մեկ րոպեանոց հարցազրույցում: ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը կառավարությունում հավաստիացնում է բարեփոխումներին աջակցելու պատրաստակամությունը: Ամեն ինչ կարծես թե գնում է հալած յուղի նման: Ուրեմն ի՞նչ է պատահելու, որ ՀՀԿ-ն ունենա Կարեն Կարապետյանի փոխարեն այլ թեկնածու, մասնավորապես Սերժ Սարգսյանին առաջադրելու հիմք: Ինչ էլ որ պատահի, կարծես թե ակնառու է, որ պատահելիքը պետք է լինի ինչ-որ «կտրուկ» բան:

Համենայնդեպս, ներկայիս, այսպես ասած, գովաբանական իդիլիայի պայմաններում դժվար է պատկերացնել, թե 2,5 ամիսների ընթացքում ինչպես է հնարավոր այդ գովաբանությունից սահուն անցում կատարել դժգոհության: Հետևաբար, եթե Կարեն Կարապետյանը չի մնում, եթե առաջադրվելու է Սերժ Սարգսյանը, ապա դա նշանակում է, որ առաջիկա 2,5 ամիսներին պետք է տեղի ունենա իրավիճակի կտրուկ փոփոխություն, որը կլինի կառավարության, մասնավորապես՝ Կարեն Կարապետյանի հանդեպ վերաբերմունքի կտրուկ փոփոխության հիմքում: Մյուս հարցն այդ դեպքում այն է, թե ո՞ր ոլորտում ևւ ի՞նչ ուղղությամբ կդիտարկվի կտրուկ փոփոխության նպատակահարմարությունը՝ տնտեսական և սոցիալակա՞ն, թե՞ անվտանգային:

Ընդ որում՝ այդ տեսանկյունից արժե ուշադրության կենտրոնում պահել և մշտապես աչքի առաջ ունենալ Ադրբեջանում անսպասելի զարգացումը, երբ Ալիևը հոկտեմբերին սպասվող հերթական նախագահական ընտրությունը հանկարծ որոշեց տեղափոխել և բերել առաջ՝ ապրիլի 11: Իհարկե, մեղմ ասած, չկան հիմքեր, համենայնդեպս՝ առայժմ, կարծելու, թե այստեղ կա Հայաստանի իրավիճակի հետ կապ, սակայն ուշադիր լինելը և հետևելը այդ զուգահեռի ընթացքին՝ թերևս ավելորդ չէ: Առավել ևս, որ անվտանգության ոլորտում կտրուկ փոփոխություն հնարավոր չէ միայն Հայաստանի նախաձեռնությամբ: Ավելին՝ Հայաստանն այստեղ լիովին հակառակ դիրքերից է հանդես գալիս և խոսում կայունությունն ամրապնդելու միջազգային ջանքերի ակտիվացման մասին: Ըստ այդմ՝ անվտանգության ոլորտում իրավիճակի կտրուկ փոփոխություն եթե կարող է լինել, ապա գերազանցապես Ադրբեջանից, թեև ամենևին պետք չէ բացառել նաև որևէ սադրանք Ռուսաստանից, որը շարունակում է ադրբեջանական ագրեսիան սպառազինությամբ սնելու քաղաքականությունը:

Ինչ վերաբերում է ներքին իրողություններին, ապա այստեղ, իհարկե, իրավիճակի կտրուկ փոփոխության գործիքակազմի Սերժ Սարգսյանն անկասկած տիրապետում է: Ընդ որում՝ արժե նկատել, որ խոշոր հաշվով, հնարավոր է ներքին սոցիալ-տնտեսական հենքի խաղարկումով խաղարկել նաև անվտանգության խաղաքարտը՝ չհասնելով սահման: Այստեղ արդեն Սարգսյանն ունի, այսպես ասած, ինքնուրույն խաղի տարածություն:

Համենայնդեպս, դժվար է պատկերացնել, թե ինչպես է հնարավոր պահել Կարեն Կարապետյանի դեմքն ու նրան չվերանշանակել վարչապետ՝ առանց իրավիճակի կտրուկ փոփոխություն նախաձեռնելու»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում