Կշարունակենք Ղարաբաղի հարցով խորհրդակցությունները․Ջեյմս Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցով խորհրդակցությունները կշարունակեն Նյու Յորքում եւ Վաշինգտոնում: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Համանախագահները հաշվետվություն ներկայացրեցին ԵԱՀԿ Մշտական խորհրդին եւ Մինսկի խմբին: Հիմա մենք կուղեւորվենք Նյու Յորք եւ Վաշինգտոն՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցով հետագա խորհրդակցությունների համար»,- գրել է Ջեյմս Ուորլիքը: