Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Ժամանակ». Ալիևն ազատեց իր ձեռքերը Ղարաբաղի հարցում. նա թաքնվում է Պուտինի թիկունքում

«Ժամանակ» թերթը գրում է.

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս ուներ, որ մինչև հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները ինչ-որ արդյունքի կհասնի Ղարաբաղի հարցում, կկարողանա մեկ-երկու շրջան «պոկել» Հայաստանից բանակցությունների միջոցով և այդ հայրենասիրական ալիքի վրա կկառուցի իր ընտրարշավը, բայց հիմա արդեն բանակցությունների ընթացքից պարզ է, որ դա հնարավոր չէ: Եվ այս իրավիճակում Ալիևը որոշել է տեղափոխել ընտրությունների օրը հոկտեմբերից ապրիլ՝ նախ, Ռուսաստանի հնարավոր միջամտությունից ապահովագրվելու և եվրոպացիների քննադատությունից խուսափելու, մյուս կողմից էլ՝ արձակել իր ձեռքերը Ղարաբաղի հարցում, կախված չլինի ղարաբաղյան գործոնից: «Ժամանակ»-ի հետ հարցազրույցում նման տեսակետ հայտնեց Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը:

-Նշվում են մի շարք ներքին և արտաքին պատճառներ, թե ինչու է Ադրբեջանի նախագահը որոշել հոկտեմբերի 17-ի փոխարեն արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել ապրիլի 11-ին: Որքանո՞վ է այս քայլը կապված Հայաստանի ներքին իրադրության, ղարաբաղյան հակամարտության և բանակցային գործընթացի հետ: Գուցե Ալիևը գոհ չէ ղարաբաղյան հարցի շուրջ բանակցությունների ընթացքից, այդ պատճառով նա որոշել է ազատե՞լ իր ձեռքերը ամառային սեզոնից առաջ:

Այո, ես համաձայն եմ այդ իմաստով, որովհետև նախագահական ընտրությունների ամսաթվի տեղափոխումը հոկտեմբերից ապրիլ ներքին ու արտաքին բազմաթիվ պատճառներ ունի, և դրանցից մեկը, իհարկե, Ղարաբաղյան հակամարտությունն է: Հայաստանում իրականացվում է անցում կառավարման նոր համակարգի, երկիրն ունենալու է նոր նախագահ և նոր վարչապետ: Ադրբեջանը մտնում է նախընտրական շրջան, և այս իրավիճակում Ալիևը երկու ելք ունի: Նրա ղարաբաղյան քաղաքականությունն արդյունավետ չէ, նա որևէ արդյունքի չհասավ, և բնականաբար ուժեղանում է ընդդիմությունը: Նա հույս ուներ, որ մինչև հոկտեմբեր կարող էր հասնել ինչ-որ հաղթանակների ղարաբաղյան հարցում: Պարտադիր չէ, որ դրանք լինեին ռազմական հաղթանակներ: Կարող էր լինել նաև դիվանագիտական հաղթանակ: Ալիևը հույս ուներ, որ մեկ-երկու շրջան կազատեն, և ինքն ընտրություններին կգնա այդ հայրենասիրական պոռթկման վրա: Հիմա արդեն պարզ է, որ դա տեղի չի ունենա, քանի որ իրադրությունը փոխվում է: Սա է պատճառներից մեկը, թե ինչու է նա որոշել արտահերթ ընտրություններ անցկացնել: Այս քայլով նա, այսպես ասած, սառեցնում է իրավիճակը Ղարաբաղի հարցում:

Երկրորդ պատճառը ևս շատ լուրջ է: Մարտի 18-ին Ռուսաստանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, իսկ նախագահի երդմնակալությունը տեղի կունենա մայիսին, այսինքն՝ Ռուսաստանի նախագահը մարտից մինչև մայիս լինելու է «իրավական դաշտից» դուրս, և այս իրավիճակում նա չի կարող ազդել Ադրբեջանի նախագահական ընտրարշավի վրա: Ըստ երևույթին, Բաքվում վախենում են, որ Ռուսաստանը կմիջամտի նախընտրական քարոզարշավին Ադրբեջանում: Պատճառն այն է, որ նախորդ ընտրություններն աչքի ընկան սկանդալով: Ամերիկացիները մեղադրեցին Ադրբեջանի իշխանություններին կոպիտ խախտումների համար, և միայն Ռուսաստանը պաշտպանեց Ադրբեջանի ղեկավարությանը: Եվ հիմա, հաշվի առնելով իրավիճակը Մերձավոր Արևելքում, Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները և այն, որ Բաքուն կարող է խաղարկել հակառուսական խաղաքարտ, իսկ Մոսկվան ի պատասխան կարող է փորձ անել ազդելու Ադրբեջանի նախագահական ընտրությունների վրա՝ հայտնելով իր դիրքորոշումը, Ալիևը փորձում է ապահովագրել իրեն, դուրս գալ ռիսկային գոտուց, որպեսզի կախված չլինի ռուսաստանյան իրադարձություններից: Իսկ ռուսամետ տրամադրություններ Բաքվում, այնուամենայնիվ, կան:

Եվ կա ևս մի կարևոր հանգամանք: Շատ մտահոգիչ են իրադարձությունները Թուրքիայում: Այնտեղ կարող են տեղի ունենալ էլ ավելի դրամատիկ իրադարձություններ, և Ադրբեջանի համար շատ դժվար կլինի հանդես գալ Թուրքիայի հետ դաշինքով: Այսօր փաստացի ձևավորվել է Ռուսաստան-Թուրքիա-Իրան դաշինքը սիրիական հարցի շուրջ, և որոշ ադրբեջանցիների թվում է, թե Ադրբեջանը կարող է դրա վրա «տաքացնել իր ձեռքերը»: Եվ նրանք որոշել են ընտրություններ անցկացնել, քանի դեռ գոյություն ունի այս ստատուս-քվոն: Ամեն դեպքում պետք է արժանին մատուցել Ալիևին: Նա որոշել է գործի դնել վերաապահովագրական մեխանիզմը: Առավել ևս, Ադրբեջանում շատ բարդ տնտեսական վիճակ է: Ըստ կանխատեսումների, նավթի գներն այժմ բավական բարձր են, բայց մինչև հոկտեմբեր կարող են ընկնել: Նա գրագետ է գործում: Օրինակ՝ վերցրեք Նազարբաևին: Նազարբաևի բոլոր ընտրություններն արտահերթ են եղել: Անշուշտ, որոշակի հաշվարկ կա: Ալի Հասանովը պատճառաբանում է ընտրությունների տեղափոխումը այն հանգամանքով, թե իբր դրանք համընկնում են ինչ-որ միջազգային միջոցառումների հետ: Դա, իհարկե, ոչ ոքի չի համոզում: Կան ներքին այլ պատճառներ, որոնց մասին մենք դեռևս չգիտենք:

-Ռուսական պարբերականները գրում են, թե այս քայլով Ադրբեջանի ղեկավարն ուզում է խուսափել եվրոպացի դիտորդների քննադատություններից:

Այո, դա ևս կարող է լինել պատճառներից մեկը: Ես ինքս գրել եմ այդ թեմայի մասին: Այո, կարող է լինել, որովհետև Եվրոպան կենտրոնացած է Ռուսաստանի ընտրությունների վրա, իսկ Ադրբեջանը փորձում է ծածկվել՝ թաքնվել Պուտինի թիկունքում: Ահա թե որն է խնդիրը: Թեև բոլորին էլ պարզ է, որ հաղթելու է Պուտինը, դրամատիկ իրադարձություններ չեն լինելու, այնուամենայնիվ նրանք հասկանում են, որ խաղարկվում է հակառուսական խաղաքարտ, ուշադրությունը կենտրոնացած է լինելու Ռուսաստանի վրա, և այդ ընթացքում Ադրբեջանի իրադարձությունները կհայտնվեն ստվերում: Բայց եթե Ադրբեջանը հոկտեմբերին միայնակ անցկացներ նախագահական ընտրություններ, բոլոր լուսարձակները կուղղվեին նրա վրա: Ալիևը որոշեց խուսափել դրանից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում