Անգլիայում մահացել է «դարի գողության» մասնակիցներից մեկը
Ինչպես հաղորդում է BBC-լրատվական գործակալությունը, անգլիական բանտում 69 տարեկան հասակում մահացել է «դարի գողության» մասնակիցներից Թերի Պերկինսը։
Դեպքը տեղի է ունեցել 2015 թվականին Սուրբ Զատկի տոնին, որն Անգլիայում տոնվում է չորս օր: Հենց այդ տոնական օրերին էլ Պերկինսն իր ընկերների հետ մտնում են Hatton Garden Safe Deposit-ի ստորգետնյա պահոց և այնտեղից 56 պահատուփ գողանում՝ 20 միլիոն դոլլար ընդհնուր արժողությամբ:
Պերկինսը գտնվում էր Լոնդոնի Բելմարշ բանտում և վերջին շրջանում վատառողջ էր: Նա բանտում էր 2016 թվականից, երբ նրան և իր հանցակիցներին՝ 77-ամյա Ջոն Քոլինզին ու 63-ամյա Դենիել Ջոնսին մեղավոր ճանաչեցին և դատապարտեցին յոթ տարվա ազատազրկման: Ավելի ուշ մեղադրանք առաջադրվեց նաև նրանց հանցակից 76-ամյա Բրայան Ռիդերին, ով պատիժը չկրեց, քանի որ երկրորդ անգամ սրտի նոպա ունեցավ:
Հիշեցնենք, որ Թերի Պերկինսը ձերբակալվել էր այն բանից հետո, երբ ոստիկանները գաղտնալսել էին նրա հեռախոաազրույցը, որում նա պատմում էր, որ պատրաստվում է գողացված փողի իր մասը ծախսել իր թոշակի փոխարեն: