Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Արխիվ

Թե ով՝ ում «կռիշն» է «Վիվառո»-ում. Բադալյանների քթի տակ, բայց աչքից հեռու

NEWSPRESS.am-ի տեղեկություններով, Վահե և Վիգեն Բադալյաններին պատկանող «Վիվառո» բուքմեյքերական ընկերության խաղասրահներում տիրող բարձիթողի վիճակի մասին մեր հրապարակումները, դուր չեն եկել խաղասրահների մենեջերներին։

Հիշեցնենք, որ Քանաքեռ-Զեյթուն, Ավան և Նոր-Նորք համայնքներում տեղակայված մոտ 20 խաղասրահում տիրող բարձիթողի վիճակի մասին մեր խմբագրությունն ահազանգ է ստացել, որի հետքերով էլ գնալով, պարբերաբար հրապարակումներ ենք կատարում։

Մեր նախորդ հրապարակման ժամանակ անդրադարձել ենք մենեջեր Լուսինեի սանձարձակ պահվածքին, ինչը նրա ենթադրյալ ընկերոջը դուր չի եկել։ Համենայնդեպս, ոմն Հովո անունով մի երիտասարդ, ով նյութի տակ թողած իր մեկնաբանության մեջ նշել է, թե իբր Լուսինեի ընկերն է, նշել է, որ հրապարակումները ստահոդ են։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դա այն Հովոն է, ով ևս ժամանակին աշխատել է «Վիվառո»-ում, և նրան իսկապես ճանաչում են նաև որպես Լուսինեի ընկեր։

Ասում են, որ Հովոն «կասիր» է եղել և խաղալու հետ սեր է ունեցել։ Այնպես որ՝ շատ կարճ ժամանակահատվածում նա մեկ միլիոն պարտք է կուտակել և հեռացվել աշխատանքից։

Ինչ վերաբերում է Լուսինեին, ապա նա իսկապես իր վատ պահվածքով աչքի է ընկել հենց առաջին օրվանից։ Համենայնդեպս, նրա մասին պատմում են, որ հենց առաջին օրը Լուսինեն վիճաբանության մեջ է մտել հաճախորդների հետ և աչքի ընկել, ինչպես մեզ փոխանցեցին, իր լկտի բառապաշարով։ Հաճախորդների հետ նա նույնիսկ հարցեր է պարզել մեծ աղմուկով։ Ասում են, որ իբր իր «պատիվը» պաշտպանելու համար, Լուսինեն նույնիսկ «թիկնազոր» է հավաքել ու մտել խաղասրահ՝ հաճախորդների հետ հարցեր լուծելու։

Լուսինեի մասին թերևս ասելիքներ կան, քանի որ նրանից բողոքողները շատ են, բայց այս անգամ բավարարվենք այսքանով։

Ինչ վերաբերում է մենեջեր Վարդան Մարտիրոսյանի կամայականություններին, ապա ասում են, որ նրան թևեր է տալիս փոխտնօրեն Արթուր Հակոբյանը։

«Վարդանն Արթուրին դեպոզիտի հաշվին տարավ Իսպանիա, ու դառավ Արթուրի թագավորը»,-

պատմում է մեր զրուցակիցն ու նշում նաև, որ Վարդանն առիթը բաց չի թողնում գլուխ գովելու, թե՝

«Արթուրն իմ կռիշն ա»։

Հենց Իսպանիայի շրջագայությունների պատճառով էլ, ասում են, Վարդանը «կասիրներին» թույլ չի տալիս մեծ գումարով խաղադրույք կատարել, քանի որ հաճախորդի հաղթելու դեպքում՝ խաղասարահը չի կարողանա նրան տալ շահած գումարը։ Ասում են, որ նրանք

 «Գումար չունեն, քանի որ Իսպանիայում ծախսել են, կասսաներն էլ աշխատում են մինուսով»:

Խոսում են նաև այն մասին, որ Վարդանը մենեջեր Ամալիկին «MITSUBISHI» մակնիշի ավտոմեքենա է նվիրել՝ 55 777 համարանիշով։ Ասում են նաև, թե Վարդանը գլուխ է գովել, որ համարները նվիրել է Արթուր Հակոբյանը։

Այս գումարները, պարզ է, որ երկնքից չեն թափվում։

Մեզ հասած տեղեկություններով՝ անցյալ տարվա հոկտեմբերին էլ, Արինիդատոբակո քաղաքում ֆուտբոլի առաջնության ժամանակ, այցելուները «Վիվառո»-ում մեծ խաղադրույք են կատարում, սակայն շահած գումաներն ընկերությունը չի տալիս իր այցելուներին՝ պատճառաբանելով, թե պայմանավորված խաղ է եղել։

Այս դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ էր խաղասրահն ընդունում խաղադրույքները և նախապես չէր հայտարարում, որ խաղը պայմանավորված է։

Այս և սրա նման շատ ուրիշ հարցերի պատասխաններ գուցե Բադալյան եղբայրները կստանան, եթե իսկապես ժամանակ ունենան զբաղվել իրենց բացած ընկերության գործունեությամբ և կուրորեն չվստահեն Արթուր Հակոբյանին։ Իսկ մինչ այդ, կամայականությունները շարունակվում են՝ Արթուր-Վարդան-Ամալիկ «ոհմակը», ինչպես նրանց կոչում են, շարունակում է գրպանել ըներության գումարները։

Նրանց խարդախությունների մասին՝ հաջորդիվ։

Կարդացեք նաև՝

«Վիվառո»-ի փոխտնօրենն ու մենեջերները խաբում են հաճախորդներին՝ հենց Բադալյանների քթի տակ

«Վիվառո»-ի խարդախությունների մասին՝ մանրամասն. ինչու են ապարատներն անջատվում բոնուսի ժամանակ

«Վիվառո»-ում կրքերը թեժանում են․ Բադալյանների քթի տակ կատարվող խաբեության նոր բացահայտումներ