Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Ժամանակ». Ադրբեջանի նախագահի անսպասելի քայլը

«Ժամանակ» թերթը գրում է.

«Ադրբեջանի նախագահ Ալիևը հրամանագիր է ստորագրել արտահերթ նախագահական ընտրություն անցկացնելու մասին, որը, ըստ հրամանագրի, տեղի կունենա 2018 թվականի ապրիլի 11-ին: Սա իսկապես ուշագրավ հրամանագիր է՝ նկատի ունենալով այն, որ 2018 թվականին Ադրբեջանում նախատեսված էր նախագահի հերթական ընտրություն՝ հոկտեմբերի 17-ին:

Փաստորեն, Ադրբեջանի նախագահ Ալիևը հրամանագրով մի քանի ամիս առաջ է բերում ընտրությունը, ինչը անկասկած ուշագրավ է: Ինչո՞վ է դա պայմանավորված՝ Ադրբեջանում ներքին որոշակի իրողություններո՞վ, որոնք Ալիևին անհանգստություն են պատճառել և մտավախություն, որ մինչև հոկտեմբեր կարող են տեղի ունենալ զարգացումներ և բարդացնել Ալիևի վերարտադրությունը, թե՞ արտաքին գործոններն են բերել այդօրինակ մտավախության և, ըստ այդմ, նախագահական ընտրություններն առաջ տալու անհրաժեշտության: Թեև դժվար է իհարկե միարժեք ասել, որ Ալիևի հրամանագիրը պայմանավորված է զուտ մտահոգություններով ու մտավախություններով, որ հոկտեմբերին վերարտադրվելը կարող է ավելի բարդ ու դժվար լինել, քան ապրիլին:

Մյուս կողմից՝ Ալիևն իհարկե այդպիսի մտահոգության կամ մտավախության պատճառ թերևս ունի: Բանն այն է, որ բավականին բարդ է թե՛ Ադրբեջանի ներքին իրավիճակը, սոցիալ-տնտեսական կացությունը, թե՛ իրավիճակը արտաքին միջավայրում, տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում: Բանն այն է, որ այդ իրողություններում պարբերաբար աշխուժանում են դիտարկումները՝ կապված այն բանի հետ, որ զարգացումները կարող են ապակայունացման բերել նաև Բաքվում, այսպես ասած՝ «արաբական գարնան» սինդրոմի մշտական առկայության համատեքստում:

Դրան զուգահեռ՝ բավականին ուշագրավ իրավիճակ է նաև հարևան Իրանում, որը մեծ ազդեցություն ունի Ադրբեջանի հանրային կարևոր շրջանակների վրա: Զուգահեռ բավական անորոշ և հակադիր խաղ է նշմարվում Ռուսաստան-Թուրքիա ֆորմատում, որի, այսպես ասած, մետաստազներ են նկատվում Սիրիայում ռուսների վրա ակտիվացած պարբերական հարձակումների տեսքով: Իր հերթին հետաքրքիր իրավիճակ է ուրվագծվում Կենտրոնական Ասիայում, որտեղ Բաքվի գլխավոր դաշնակից դիտվող Ղազախստանի նախագահ Նազարբաևը բաց տեքստով կոչ է անում Միացյալ Նահանգներին ակտիվ լինել տարածաշրջանում, որտեղ մի կողմից՝ Չինաստանն է հարևան, մյուս կողմից՝ Ռուսաստանը:

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի և Նահանգների հարաբերությունը բավականին լարված է, և Բաքուն մեկ անգամ չէ, որ Վաշինգտոնին մեղադրել է հայամետ դիրքորոշման համար: Այդ համատեքստում նա առանցքային է Վիեննայի օրակարգը, որից Բաքուն խուսափում է արդեն մոտ երկու տարի, և որը ըստ էության ամերիկյան օրակարգ է՝ թելադրված նաև ապրիլյան պատերազմում Բաքվի անհաջողությամբ և այդ անհաջողությունն, այսպես ասած, ինստիտուցիոնալ կերպով ամրագրելու ամերիկյան մտադրությամբ, ինչը սկզբունքորեն կփոխի կովկասյան անվտանգության համակարգը:

Այլ կերպ ասած՝ Ադրբեջանի նախագահն անկասկած ունի շտապելու կամ մտահոգվելու թե՛ ներքին, թե՛ արտաքին բազմաթիվ պատճառներ, եթե այդ ամենին հավելենք նաև անմիջապես Բաքվի իշխանության միջանցքներում միջկլանային խնդիրները՝ ընդհուպ մինչև Ադրբեջանի նախագահական ընտանիքում:

Արտահերթ ընտրություն անցկացնելու Ալիևի հրամանագիրը հետաքրքիր է դառնում նաև այն իրողությանը զուգահեռ, որ նախագահական ընտրությունները Ադրբեջանում փաստորեն ժամանակացույցով բերվում են Հայաստանում գրեթե նույն բնույթի իրողություններին զուգահեռ: Ապրիլի 9-ին պաշտոնը թողնելու է գործող նախագահը, և դրանից հետո Հայաստանում թիվ մեկ պաշտոնյան դառնալու է վարչապետը, լինելու է նոր վարչապետի և կառավարության, այլ կերպ ասած՝ դե ֆակտո նոր իշխանության ընտրություն:

Ալիևը փաստորեն իր հրամանագրով կամա թե ակամա զուգորդում է Ադրբեջանի իշխանության հարցը Հայաստանի իշխանության խնդրի լուծման ժամանակահատվածի հետ: Կա՞ արդյոք, այսպես ասած, խորհրդանշական կապից բացի՝ որևէ առարկայական-քաղաքական կապ այդ քայլում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում