Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Սպորտ

Ինչո՞ւ Ժոզե Մոուրինյոն «սպանեց» իր ֆուտբոլիստներին՝ Մխիթարյանին, Պոգբային և Լուկակուին

Օրեր առաջ «Արսենալը» 5։1 հաշվով հաղթեց «Էվերթոնին», և այդ հանդիպումից հետո անգլիական սպորտային մամուլը սկսեց գովեստի խոսքեր հնչեցնել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին։ Ֆուտբոլային վերլուծաբանները նշում էին, որ Մխիթարյանն ազատվեց Մոուրինյոյի «բանտարկությունից» և հիմա «Արսենալում» ցույց է տալիս ու ցույց կտա իր սիրելի հարձակվողական ֆուտբոլը։

Առնվազն կույր ֆուտբոլասեր պետք է լինել՝ չտեսնելու համար, որ Մոուրինյոյի գլխավորությամբ «Մանչեսթերի» մի շարք ֆուտբոլիստներ ուղղակի չեն խաղում հարձակվողական ֆուտբոլ, այլ տարված են «ավտոբուսային խաղաոճի» վրա, քանի որ այդպես է ուզում պարոն Ժոզեն։

Պարոն Ժոզեն չցանկացավ, որ իր թիմում խաղա Մեմֆիս Դեպայը։ Իսկ թե ի՞նչ է անում Դեպայը հիմա Ֆրանսիայում, բավական է նայել նրա խաղն ու հասկանալի կլինի։ Դորտմունդի «Բորուսիայում» փայլող Հենրիխը եկավ Մանչեսթեր ու արդյունքում 1,5 տարվա մեջ չտպավորեց հարձակվողական ֆուտբոլով։ Մխիթարյանն ամբողջ խաղի ընթացքում ստիպված էր կատարել պաշտպանողական գործողություններ։Այնինչ Հենոն փլեյմեյքեր ֆուտբոլիստ է, ով սիրում է գրոհել, գոլեր խփել, գոլային փոխանցումներ կատարել ու խաղալ հարձակվողական ֆուտբոլ։ Բայց պարոն Ժոզեն Մխիթարյանին փորձում էր դարձնել լավ պաշտպանվող ֆուտբոլիստ։

Նույն վիճակն է նաև Պոլ Պոգբայի մոտ։ Պոգբան «Յուվենթուսում» այլ ֆուտբոլիստ էր, քան Պոգբան հիմա «Մանչեսթերում» է։ Անգլիական մամուլն օրեր առաջ գրեց, որ Մոուրինյոյի ու Պոգբայի միջև վեճ է տեղի ունցել, քանի որ պարոն Ժոզեն ցանկանում է, որ ֆրանսիացին լավ աշխատի պաշտպանողական գործողություններում, սակայն…

Բելգիացի Ռոմելու Լուկակուի մասին նույնպես պետք է խոսել։ Լուկակուն համեստ «Էվերթոնում» ֆանտաստիկ ֆուտբոլ էր խաղում, իսկ նրա գոլային հրավառության մասին խոսելիս պետք է նայել նրա վիճակագրությունն «Էվերթոնում»։ Իսկ այս տարի Լուկակուն նման է միջին կարգից էլ ցածր հարձակվողի, ով կարծես չի կարողանում գտնել իրեն դաշտում։ Լուկակուն չի կարողանում, քանի որ պարոն Ժոզեի թիմը պետք է պաշտպանվի, պետք է փակվի դարպասի դիմաց, պետք է մեկ գոլ խփի ու խաղա հաշվի վրա, իսկ Լուկակուն այդպիսի թիմի ֆուտբոլիստ չէ։

Ստացվում է այնպես, որ թե՛ Մխիթարյանը, թե՛ Պոլ Պոգբան և թե՛ Ռոմելու Լուկակուն իրենց թիմերից գալով «Մանչեսթեր», դարձան քիչ գոլեր խփող, հարձակվողական ֆուտբոլից հեռացող ու պաշտպանական ֆուտբոլին ընտելացած ֆուտբոլիստներ։

Մխիթարյանը գիտակցեց այդ վտանգն ու լքեց «Մանչեսթերը»։ Հիմա նա «Արսենալում» է, որտեղ հարձակվողը խաղում է հարձակվող, իսկ պաշտպանը՝ պաշտպան։ Պոգբան կոնֆլիկտի մեջ է Ժոզե Մոուրինյոյի հետ, իսկ Լուկակուի մոտ մարզավիճակի անկում կա։ Մնում է տեսնել, թե Ալեքսիս Սանչեսն ինչպես կհարմարվի պաշտպանողական ֆուտբոլին։ Մոուրինյոն այսպես է վարվում իր թիմի հարձակվողական ոճի ֆուտբոլիստների հետ, քանի որ նրա ֆուտբոլային փիլիսոփայությունն այդպիսին է հիմա։ Սակայն ժամանակաշրջանները փոխվել են, և հիմա աշխարհում տոն են տալիս ու հաջողությունների հասնում հարձակվողական թիմերը։ Ժոզեն այդպես է ցանկանում, իսկ նրա ֆուտբոլիստները, մեղմ ասած, «տառապում են»։

NEWSPRESS.am Sport