Չինաստանում մեկնարկել է Լապտերների փառատոնը (լուսանկարներ)
Փետրվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը Չինաստանի բազմաթիվ շրջաններում անցկացվում է Լապտերների փառատոնը, որն ազդարարում է ավանդական Ամանորի մեկնարկը Չինաստանում:
Յուրօրինակ այս փառատոնն ամեն տարի շարունակում է գրավել միլիոնավոր զբոսաշրջիկների ուշադրությունը:
Այդ օրերին չինական բազմաթիվ քաղաքներ և շրջաններ հատկապես դիտարժան են դառնում, փողոցներում վառվում են կարմիր լապտերներ, կանգնեցվում են գունեղ լուսային արձաններ, կամարներ, խաղահրապարակներ կամ նույնիսկ փոքր զբոսայգիներ:
Լապտերների փառատոնին այցելուների համար ավանդական է դարձել փառատոնի շրջանակներում մատուցվող բազմաթիվ յուրօրինակ քաղցրաբլիթների, բրնձի ալյուրից պատրաստված հատուկ թխվածքների համտեսումը:
Տոնի կիզակետը, իհարկե, ազգային պարերն են` Յանգե ազգային պարը, առյուծի պարը և այլն: Այս տարի ևս Չինաստանում ընթանում է ավանդական Լապտերների մեծ փառատոնը․ Չինաստանն այս տարի ևս ողողվել է լապտերներով և շողացող քանդակներով։





