ԱՄՆ-ն սկսել է Իրաքից զորքերի դուրսբերումը
ԱՄՆ-ն սկսել է Իրաքում տեղակայված զորքերի դուրսբերումը՝ երկրում ահաբեկչական Իսլամական պետություն խմբավորման դեմ պայքարի ակտիվ փուլն ավարտելուց հետո։ Այդ մասին հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով կոալիցիոն ներկայացուցչին։
Համաձայն նրանց տվյալների՝ ամերիկացի զինվորները զենքը և սարքավորումներն Իրաքից տեղափոխվում են Աֆղանստան։ Անցած շաբաթվա ընթացքում ամեն օր կատարվել է զինծառայողների և տեխնիկայի տեղափոխություն:
Իրաքյան երկու աղբյուր ընդգծել են, որ կոալիցիան երեք տարվա մեջ առաջին անգամ համաձայնության է եկել Իրաքից զորքերի դուրսբերման համար։
Աֆղանստան տեղափոխված զինծառայողների թվաքանակն անհայտ է։