Եթե միջամտություն եք ուզում՝ պետք է պատրաստ լինեք համարձակ քայլերի. Մինսկի խմբի ակնարկը՝ Հայաստանին ու Ադրբեջանին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, նշել է, որ պետք է լինեն համարձակ փոխզիջումներ և կոնկրետ գործողություններ։
NEWSPRESS.am-ի հետ զրուցում, անդրադառնալով հարցին, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը նկատում է, որ նման հայտարարություն միայն Ֆրանսիայի նախագահը չի արել:
«Եթե այժմ Ֆրանսիայի նախագահը խոսում է փոխզիջումների մասին, դա իր պատճառն ունի. Ադրբեջանը բոլորին մեղադրում է, որ իրենց համար կարևոր կոնֆլիկտի կարգավորման հարցում ոչ ոք չի միջամտում, և բոլոր երկրները, այդ թվում նաև՝ Ֆրանսիան, նման հայտարարությամբ փորձում են ցույց տալ, որ իրենք պատրաստ են ակտիվացնել միջնորդական ջանքերը, եթե կողմերը գնան նման համարձակ լուծումների»,- նկատում է Ստյոպա Սաֆարյանը՝ հավելելով, որ սրա տակ նաև կարող է լինել հանդիմանություն:
«Այսինքն՝ նրանք Ադրբեջանին ու Հայաստանին ասում են՝ եթե դուք ուզում եք, որ մենք միջամտենք, ապա դուք պետք է պատրաստ լինեք համարձակ քայլերի»:
Մանրամասները՝ տեսանյութում