«Ոսկե գնդակը» կնվաճի Մեսսին. Ռոնալդուն
Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, գնահատելով «Ոսկե գնդակը» նվաճելու իր հնարավորությունները, նշել է, որ ֆավորիտ է համարում կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին։«Կարծում եմ՝ այս տարի «Ոսկե գնդակը» կնվաճի Մեսսին, քանի որ հաղթողը որոշվում է քվեարկությամբ։ Ակնհայտ է, որ քո հնարավորությունները բարձրանում են, երբ դառնում ես Չեմպիոնների լիգայի եւ Իսպանիայի առաջնության հաղթող։ Հնարավոր է, որ անցկացրեցի կարիերայիս լավագույն մրցաշրջանը, դարձա Եվրոպայի լավագույն ռմբարկուն, սակայն ամեն ինչ կախված է ձայններից։ Դժվար կլինի հաղթել, քանի որ բազմաթիվ անգամ ասել եմ, երբ չեմ կարծել, որ ինձ կհաջողվի երեք անգամ նվաճել այս մրցանակը։
Ոչ ոքի հետ չեմ մրցակցում։ Բոլորի հետ նորմալ հարաբերություններ ունեմ։ Լեոյի հետ 8 տարիների ընթացքում կիսել ենք ՖԻՖԱ-ի բեմը. մինչ այդ ոչ ոքի դա չէր հաջողվել։ Չեմ կարող ասել, որ մտերիմ ընկերներ ենք, սակայն հարգում ենք միմյանց»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է «ITV»-ը։