Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Ես չեմ կարա ապրեմ, եթե Մարինեին դատեն. Եղվարդում «առևանգված» երեխայի մայրը թեև հետ է վերցրել դիմումը, սակայն կինը դեռ ձերբակալված է

Եղվարդում 10-ամյա երեխայի առևանգման մեղադրանքով ձերբակալված 42-ամյա Մարինեն անմեղ է։ Այդ մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում պնդեց երեխայի մայրը՝ Վարսենիկ Աբգարյանը:

Ավելի վաղ նա ոստիկանությունում հաղորդում էր տվել առ այն, թե իբր իր պարտքատերը՝ Մարինեն, խաբեությամբ իր տուն է տարել իր երեխային ու իրենից պահանջել վերադարձնել պարտքը։

Այժմ Վարսենիկը հետ է վերցրել իր բողոքը։ Նա պնդում է, որ Մարինեի հետ հարաբերությունները շատ լավ են։ Ավելին՝ հենց Մարինեի շնորհիվ են այսօր հարևանները շփվում իր հետ ու հաճախ օգնության ձեռք մեկնում, որից մինչ այդ ինքը զրկված է եղել։

Ու չնայած այժմ Վարսենիկն այլևս բողոք չի ներկայացնում, սակայն Քննչական կոմիտեն գործին ընթացք է տվել, ու արդեն չգիտես թե ում շահերը պաշտպանելով, չի ցանկանում կարճել գործը: Սա այն դեպքում, երբ իրական հանցագործներին ու խարդախներին մի ստորագրությամբ ազատ են արձակում:

Հիշեցնենք , որ փետրվարի 1-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ անչափահասին պատանդ վերցնելու դեպքի առթիվ, կասկածյալը ձերբակալվել է։

Վարսենիկը 5 երեխայի մայր է, ապրում է հիվանդ ամուսնու հետ ու մի կերպ վաստակում օրվա հացը։ Մարինեն, ով հասուն տղաների մայր է, հաճախ է օգնել Վարսենիկին ու նրա երեխաներին։

«Իմ երեխեքը, կարելի է ասել, ամբողջ օրը Մարինեի տանն են լինում, ես ո՞նց կարայի ասեմ, որ առևանգել ա իմ երեխուն։ Ուղղակի էդ օրը ներվայնացած էի․ նպաստի օրն էր, գազի մարդն էնտեղից ասեց՝ փողը տուր, լույսինը՝ էնտեղից, մի երկուսն էլ էլի զանգեցին իրենց փողը ուզեցին։ Մարինեն էլ զանգեց, ասեց, որ փողն ուղարկեմ, հետո ասեց, որ երեխեն էլ իրենց տանն ա, ես էլ լրիվ սխալ հասկացա, գլուխս տաք գնացի անմիջապես ոստիկանություն ու հաղորդում տվեցի»,- նեղսրտած պատմում է կինը՝ հավելելով, որ պահի ազդեցության տակ չի գիտակցել, թե ինչ է անում։ Իսկ բողոքն էլ արդեն հետ է վերցրել։

Մարինեն ինքը դեպքի մասին դեռևս ցուցմունք չի տվել, քանի որ իրեն մեղավոր չի ճանաչում։ Նրա մայրը՝ տիկին Անահիտը, ցավում է պատմում, թե ինչպես է գնացել կալանավորված աղջկան տեսակցության։

«Ախր Մարինես Վարսիկի ընտանիքին բռի մեջ է պահել, ամեն ինչին հասել է, չե՞ն ամաչում՝ գրում են՝ առևանգել է, մի հատ էլ նկուղում պահել։ Էդ երեխեն ամբողջ օրը Մարինեիս տանն է, չե՞ք հավատում, կարող եք ցանկացած հարևանի հարցնել»,- NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասում է կինը։

Նա նշեց նաև, որ աղջկան տեսակցելու օրը, Վարսիկի «առևանգված» աղջիկը, ոստիկանության հենց մուտքի մոտ իրեն սպասելիս է եղել և խնդրել է «Մարինե քույրիկին» շուտ ազատել։

«Եթե տանը դիվանին նստած թեյ խմելն առևանգել ու նկուղում պահել է նշանակում, ես էլ ի՞նչ ասեմ»,-նշում է լացակումած կինն ու խնդրում օգնել մաքրել այս սև բիծն իր աղջկա անունից։

Հարևաններից մի քանիսն էլ հաստատեցին նրա խոսքը՝ նշելով, որ Վարսիկի երեխաներն ամեն օր Մարինեի տանն են լինում։

«Իբր երբ չեն էդ երեխեքը Մարինեի տանը լինում, որ էդ օրը բացառություն էր։ Մարինեն նման բան չէր կարող անել, այն էլ Վարսիկի երեխեքի հանդեպ, որ ինքն ա պահում»,- մեզ հետ զրույցում ասացին հարևանները։

Մարինեի մայրը՝ Անահիտը, նկատում է նաև, որ իր ամուսինն ազատամարտիկ է եղել, ու այսօր Եղվարդում մի ամբողջ փողոց նրա պատվին է անվանակոչվել, հիմա ինչպե՞ս կարող է ազատամարտիկի դուստրը նման քայլի դիմել։

«Գյուղում հարցրեք․ չկա մի մարդ, որ վատ արտահայտվի իմ աղջկա մասին, եթե իմ աղջկան չազատեն, ես ինքնասպան կլինեմ, ինձ կամրջից կգցեմ»,-ասաց կինը։

Իսկ Վարսիկն էլ հավելեց.

․ «Իսկ ես ինձ կտոր-կտոր կանեմ, ես չեմ կարա ապրեմ, եթե Մարինեին դատեն»։