Վոլոդյա Ավետիսյանի ազատությունը նորից վտանգված է
Պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին փորձում են կրկին ազատազրկել: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում: Վոլոդյա Ավետիսյանը մասնավորապես գրել է.
«Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ իմ ազատությունը նորից վտանգված է, քանի որ սուր քննադատության եմ ենթարկում ներկայիս նախագահի և իր վարչակազմի գործունեությունը տարբեր լրատվամիջոցներով և համացանցով: Տեղեկություններ ունեմ, որ շինծու մեղադրանք են նախապատրաստում, որպեսզի անհրաժեշտության դեպքում ինձ կալանավորեն:
Խնդրում եմ տարածել….ՎՈԼՈԴՅԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ»
Հիշեցնենք, որ 2013-ին խարդախության և խարդախության փորձի մեղադրանքով Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվել էր, իսկ 2014-ին՝ դատապարտվել 6 տավա ազատազրկման: Նա պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու համար 6 անգամ դիմում էր ներկայացրել, սակայն հանձնաժողովի կողմից մերժվել էր: 3 ու կես տարի բանտում անցկացնելուց հետո՝ ազատամարտիկն, ի վերջո, ազատ արձակվեց 2013 թ.-ին ընդունված համաներմամբ: