Նաիրա Զոհրաբյանը կանեփի նկատմամբ անտարբեր չէ (լուսանկար)
Վերջին շրջանում նկատելի է դառնում, որ սոցիալական ցանցերից խուսափող ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը սկսել է որոշակի ակտիվություն ցուցաբերել Ֆեյսբուքում: Տիկին պատգամավորը կիսվում է ինչպես իր հարցազրույցներով, այնպես էլ ազատ ոճի հին ու նոր լուսանկարներով: Դրանցից մեկը հատկապես գրավեց մեր ուշադրությունը, որտեղ տիկին Զոհրաբյանն է՝ բավականին բարձր տրամադրությամբ, բնության հովին ժամանակ անցկացնելիս:
Լուսանկարը, որը ներկայացնում ենք ստորև, բավականին հետաքրքիր է այն առումով, որ Նաիրա Զոհրաբյանը գլխին կապել է կանեփներով շարֆ, ինչը մի աննկարագրելի հմայք է հաղորդել նրան, իսկ, ինչպես երևում է դեմքից, նաև տրամադրություն:
Դե ինչ, լուսանկարը, որով պատգամավորը կիսվել է սոցիալական էջերում, ներկայացնում ենք ձեր դատին, բնականաբար, առանց ավելորդ մեկնաբանությունների:
