Հոլոքոստի մասին Լեհաստանի ընդունած օրենքը բարկացրել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին
Լեհաստանի Ազգային ժողովն օրենք է ընդունել, ըստ որի` արգելվում է Լեհաստանին մեղադրել Հոլոքոստի ժամանակ հրեաների ոչնչացմանը մասնակցության ունենալու մեջ: Այդ մասին հաղորդում է BBC լրատվական գործակալությունը:
Օրենքով արգելվում է նաև Լեհաստանի տարածքում գործած մահվան ճամբարները կոչել լեհական, իսկ օրենքը խախտելու համար նախատեսված է տուգանք կամ երեք տարվա ազատազրկում: Որպեսզի օրենքը ուժի մեջ մտնի, այն դեռ պիտի ստորագրի նախագահը:
Օրենքը բարկացրել է Իսրայելին, քանի որ այդ օրենքը որակվել է որպես պատմությունը վերաշարադրող օրենք: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կոչ է արել չընդունել նման օրենք, իսկ Լեհաստանի նախագահ Անժեյ Դուդան իր հերթին ասել է, որ Լեհաստանը չի պատրաստվում վերանայել իր որոշումները:
Ամերիկայի Միացյալ Նահանգներն իր դեսպանի միջոցով նույնպես մտահոգություն է հայտնել օրենքի վերաբերյալ՝ նշելով, որ նման կերպ երկրում սահմանափակվում է խոսքի ազատությունը և Լեհաստանը կարող է դժվարություններ ունենալ այլ երկրների հետ հարաբերություններում: