Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մշակույթ

Երևանի ամենահին` Կոզեռնի գերեզմանատան առեղծվածը․ Ի՞նչ կա պահպանված հիմա գերեզմանատնից (լուսանկարներ)

Երևանի Կենտրոն վարչական շրջանում է գտնվում Կոզեռն թաղամասը, որը թերևս հայտնի է միայն այդ թաղամասի բնակիչներին ու այն քչերին, ովքեր ինչ-ինչ պատճառներով անցել են թաղամասով։ Կոնդ թաղամասի հարևանությամբ գտնվող Կոզեռն թաղամասը Հին Երևանի փոքրիկ պատառիկներից է։ Այնտեղ կարելի է տեսնել հին տներ, շենքերի կիսաքանդ պատառիկներ ու գյուղական տներ։

Թաղամասը կոչվում է 11-րդ դարում ապրած գիտնական, տոմարագետ ու վարդապետ Հովհաննես Կոզեռնի անունով։ Նրա անունով է կոչվել նաև Երևանի ամենահին գերեզմանատունը, որը Պռոշյան փողոցից ձգվել է մինչև ներկայիս Սիրահարների այգու տարածքը։ Հովհաննես Կոզեռնի գերեզմանոցի վրա էլ կառուցվել է մատուռ, որը 17-րդ դարում ավերվել է երկրաշարժից, ապա նորից վերանորոգվել, իսկ հիմա այդ մատուռի տեղում բնակելի տուն է։

kozern-matur

Պատմական փաստերը վկայում են, որ այդ գերեզմանատանը թաղումներ իրականացվել են մինչև 1930-ական թվականները։ Հիմա Կոզեռնի թաղամասում դժվար է գտնել տարեց մարդու։ Ինչպես թաղամասի բնակիչներն են ասում. «Գերեզմանաքարերի պես էլ էս թաղամասի տարիքովներն էլ գնացին»։

NEWSPRESS.am-ի հետ զրույցում Կոզեռն թաղամասի բնակիչ Աշոտ պապը նշեց, որ ժամանակին թաղամասում նշմարվում էին մի քանի գերեզմանաքարեր, իսկ հիմա ոչինչ չկա։ Նա փաստեց նաև՝ այստեղ տուն կառուցողները շատ հաճախ փորում են ու հանդիպում մարդկանց ոսկորներ և չեն հասկանում, թե ինչո՞ւ այս տարածքում այսքան շատ ոսկորներ կան։ Տարեցներից ոմանք էլ նշեցին, որ 30-ականներին Սովետական ժամանակաշրջանում քանդեցին գերեզմանատունն ու սկսեցին տներ ու շենքեր կառուցել:

kozern-matur2

Կոզեռնի թաղամասում կանգուն է մնացել միայն մատուռը, որի մասին կան պատմական հիշատակություններ ու փաստեր, որ այդ մատուռի տակ է թաղված Հովհաննես Կոզեռն վարդապետը։ Հիմա մատուռի տեղում բնակելի տուն է, իսկ տան սենյակներից մեկի պատերն էլ հենց մատուռի պատերն են։

NEWSPRESS.am-ի հետ զրույցում տան բնակիչ 60-ամյա Ֆահրադ Մկրտչյանն ընդգծեց, որ իր հայրը գնեց այս տարածքն ու տունը կառուցելուց հետո միայն իմացավ, որ սա Կոզեռնի գերեզմանատան մատուռն է։

«Ես չեմ ծնվել այստեղ, սակայն 1970 թվականից ապրում եմ էստեղ։ Հայրս գնեց այս տարածքն, ու սկսեցինք շինարարական աշխատանքներ անել։ Տունը վերջացնելուց հետո միայն իմացանք, որ սա մատուռն է։ Տան սենյակներից մեկի բոլոր պատերն ամբողջությամբ մատուռի պատերն են ու դրա համար էլ սենյակը կամարաձև է։ Պահպանվել է նաև մատուռի կամարաձև դուռը։ Այստեղ շատ մարդիկ են եկել, տեսել ու զարմացել»։

Ֆ․ Մկրտչյանն ընդգծեց, որ մի քանի անգամ այցելել են իրեն ու զանազան առաջարկներ արել, սակայն մինչ օրս ամեն ինչ նույնն է։

kozern-matur1

«Այստեղ նույնիսկ եկել է Գարեգին Բ կաթողիկոսն ու նշել, որ հավանաբար ինձ կտրամադրեն համապատասխան տուն և կվերցնեն այս տարածքն ու կսկսեն մատուռի վերականգնողական աշխատանքները։ Այդ նույն առաջարկով եկել են նաև շատ պաշտոնյաներ։ Սակայն մինչ օրս ամեն ինչ նույնն է։ Տարածքում պահպանված ոչինչ չկա հին գերեզմանատնից։ Իսկ նոր տներ կառուցողներն էլ փորելու ընթացքում գետնից հանում են գանգեր ու ոսկորներ, որոնք Կոզեռնի գերեզմանատան թաղված մարդկանց ոսկորներն են»։

Այն սենյակում, որտեղ հիմա պահպանվում են մատուռի պատերը, ապրել է Ֆահրադ Մկրտչյանի որդին։ Իսկ թե ո՞վ է եղել նրա որդին, NEWSPRESS.am-ը կներկայացնի առաջիկայում: