Բոլորի դիմակներն արդեն պատռվել են. մեդիադաշտի արձագանքը նախագահի ընտրությանը ակտիվ չի լինի (տեսանյութ)
«Անդրադարձ» մամուլի ակումբը հյուրընկալել էր տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանին: Լրագրողների հետ զրույցում Մարտիրոսյանը խոսել է սոցիալական ցանցերի դրական և բացասական ազդեցության, Հայաստանում սոցցանցերի միջոցով տեղի ունեցող հանցագործությունների, երեխաների առցանց պաշտպանության, Ֆեյսբուքի մարտավարական փոփոխությունների ազդեցության մասին՝ լրատվական կայքերի աշխատանքի վրա, ինչպես նաև նախագահի ընտրության ժամանակ օնլայն հարթակի արձագանքներից: