Այսօր Լիբանանում սգո օր է
Նոյեմբերի 13-ին Լիբանանում սգո օր է հայտարարված նախօրեին Բեյրութում տեղի ունեցած պայթյունների պատճառով:
Ահաբեկչության հետևանքով Բեյրութի շիաներով բնակեցված թաղամասում զոհվել է առնվազն 43, վիրավորվել 200 մարդ:
Միջադեպի պատասխանատվությունը ստանձնել է Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը:Լիբանանի իշխանությունները նշել են, որ 3-րդ մահապարտ ահաբեկչի դին գտնվել է դեպքի վայրում:
Բուրջ ալ-Բարաջնե թաղամասը, որը գտնվում է Բեյրութի օդանավակայանի ճանապարհին, հայտնի առևտրային թաղամաս է: Պայթյուններն իրականացվել են այն պահին, երբ փողոցները մարդաշատ են եղել: