Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

Իշխանությունը 7 մլրդ դոլար է դրել ժողովրդի շալակը

ՀՀ փաստացի պետական պարտքը 2016 թվականին 2.631 մլրդ, 2017 թվականի դեկտեմբերին 2.992 մլրդ, իսկ 2018 թվականին 3.173 մլրդ դրամ է:

2018 թվականին ՀՀ պետական պարտքի սպասարկմանը կուղղվի 140.5 մլրդ դրամ, որից 62.4 մլրդ դրամը ներքին տոկոսավճարներ են, 78.1 մլրդ դրամը՝ արտաքին։

Նշենք, որ 2018 թվականի բյուջեի ծախսային մասը 1 տրլն 464.2 մլրդ դրամ է։ ՀՀ բյուջետային ծախսերի 10%-ն ուղղվելու է պետական պարտքի սպասարկմանը։

2017 թվականի բյուջեով պետական պարտքի տոկոսավճարների գծով նախատեսվում էր 120.3 մլրդ դրամ։ Պետական պարտքի սպասարկման բեռը 20 մլրդ դրամով ավելացել է։

Հավելենք, որ առաջիկա տարիներին այդ բեռն է՛լ ավելի է ծանրանալու․ կառավարությունը շարունակում է վարկեր վերցնել, մյուս կողմից վճարվելու են նախկին վարկերի տոկոսավճարները։

2018-ին արդեն պետական պարտքը կազմում է 7 մլրդ դոլարից ավելի։

Թեև կառավարությունը ՀՀ իրավիճակի վատթարացում չի տեսնում, սակայն ունենալ 7 մլրդ դոլար պարտք, երևի թե արդեն անհանգստություն է։

Պաշտոնյաները հաճախ են նշում, որ վարչարարության հաշվին բարելավվելու են ՀՀ պետբյուջեի եկամուտները։ Իհարկե, կավելանան, քանի որ այս ընթացքում բոլոր գերատեսչություններում կրճատումներ են եղել, մարդիկ մնացել են առանց աշխատանքի և աշխատավարձի, չեն ավելացել աշխատավարձերը և թոշակները։

Այս տարիներին հետևողականորեն տեղի է ունենում վարկեր վերցնելու քաղաքականություն, որը ցանկացած երկրի համար է կործանարար։ Երկրի տնտեսությունը զարգացնելու, հարկային բեռը թեթևացնելու փոխարեն՝ իրավիճակը ծանրացնում են։

Այնպես չէ, որ երկրում փող չկա, միայն վերջին 10 տարում երկրից դուրս է եկել 10 մլրդ դոլար գումար, և դրա համար որևէ մեկը պատասխան չի տվել, եթե չկա պատիժ, ապա արժույթի արտահոսքը երկրից կշարունակվի։

Հարց է առաջանում, թե ինչո՞ւ է կառավարությունն ամեն դատարկ ծրագրի համար վարկ վերցնում, պատասխան՝ որովհետև վարկերի զգալի մասը հոսում է մեծ ու փոքր պաշտոնյաների գրպանները, այնտեղից՝ օֆշոր, իսկ ինչո՞ւ է պետք ՀՀԿ իշխանապետությունը շարունակել, պատասխան՝ որովհետև վաղուց որևէ ազնիվ ՀՀԿ-ական չի մնացել, և ցանկացած ՀՀԿ-ականին քչփորելուց՝ միլիոններ են թափվելու, օֆշորը չհաշված։

Այնպես որ՝ ՀՀԿ-ական իշխանության շարունակության դեպքում ՀՀ վարկերը և պետական պարտքն ավելանալու է, տարեկան սպասարկման վճարները փակվելու են պետբյուջեի հաշվին․ առաջիկա տարիներին նման հաշվարկներով ո՛չ թոշակները, ո՛չ աշխատավարձերը չեն բարձրանալու, եթե Հայաստանում ինչ-որ բան է ավելանալու, ապա արտագաղթը, աղքատությունը։