Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կբարձրանա
Հանրապետության տարածքում` փետրվարի 1-ի ցերեկը, 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 1-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Հունվարի 31-ի ցերեկը և փետրվարի 1-ի գիշերն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-5-ը, աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:
Երևան քաղաքում՝ փետրվարի 1-ի ցերեկը, 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 1-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն: