Վալերի Հովհաննիսյանը հերքում է
Վալերի Հովհաննիսյանը մեկնաբանել է Արմավիրի «Տորպեդոյի» նախագահի պաշտոնից իր հեռացման լուրը:«Այդ մասին իմացել եմ ֆուտբոլիստներից: Տեղի ունեցածն ինձ համար անակնկալ էր: Ակումբի բաժնետերերից հանդիպել եմ միայն մեկի հետ: Ամեն ինչ պետք է վերաիմաստավորել, նոր մեկնաբանել: Ես իմ պատկերացումն ունեմ թիմի մասին: Չեն կարող բոլոր ֆուտբոլիստները վատ խաղալ: Ես ամեն ինչ անպայման կբացատրեմ ավելի ուշ»,- Վալերի Հովհաննիսյանի խոսքը մեջբերում է sportbox-ը:
Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգայի 20-րդ տուրից հետո «Տորպեդոն» 12 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Թիմը գլխավորում է Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը:
«Տորպեդոյի» կորիզը կազմում են Երեւանի «Ուլիսի» նախկին խաղացողները,