Ինչպե՞ս նշեց իր նորամուտն Արսենալի կազմում Հենրիխ Մխիթարյանը
Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում Լոնդոնի Արսենալը հյուրընկալվելիս 1:3 հաշվով պարտվեց Սուոնսիին։ Արսեն Վենգերի սաներն ամբողջ հանդիպման ժամանակ գրոհեցին, սակայն պաշտպանությունում թույլ տված սխալները ճակատագրական եղան, քանի որ խփված 3 գնդակներն էլ հակառակորդ թիմի ֆուտբոլիստները հեղինակեցին Արսենալի պաշտպանների կատարած ոչ հաշվենկատ գործողությունների արդյունքում։
Հանդիպման 61-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ և Արսենալի կազմում իր նորամուտը նշեց հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Մխիթարյանը խաղադաշտում խաղաց 30 րոպե և անցկացրեց լավ հանդիպում։ Նա թարմացրեց թիմի խաղը կենտրոնում և Օզիլի հետ համատեղ նոր ակտիվություն հաղորդեց գրոհներին։
Սակայն Արսենալին բացակայմում էր վերջին վճռորոշ հարվածը։ Այս ամենի հետ մեկտեղ պետք է նշել նաև, որ այս մրցաշրջանում Արսենալի ամենաթույլ կողմը պաշտպանությունն է, որի մասին խոսում են անգլիացի մասնագետներն ու ֆուտբոլային վերլուծաբանները։
Իսկ Մխիթարյանի գործողությունների մասին խոսելից պետք է նշել, որ նա գործեց լավ։ Օրեր առաջ իր հարցազրույցում Մխիթարյանը նշել էր, որ սիրում է խաղադաշտում միշտ տեղաշարժվել և օգնել թիմակիցներին։ Արսեն Վենգերն էլ իր հերթին նշել էր, որ Մխիթարյանը բազմաֆունկցիոնալ ֆուտբոլիստ է, ով կարող է խաղալ կիսապաշտպանության ցանկացած դիրքում։
Երեկ խաղադաշտում Մխիթարյանն այդպես էլ խաղում էր։ Նա տեղափոխություններ էր կատարում, սկսում թիմի գրոհներն ու սրություն հաղորդում։ Սակայն հանուն արդարության պետք է նշել, որ Հենոյի գործողույթյուններում նկատվում էր, որ նա դեռ չի ընտելացել Արսենալի ֆուտբոլին։
Օբամեյանգի տեղափոխությունից հետո Արսենալին պետք է մի փոքր ժամանակ, որ կարողանա խաղալ նոր ֆուտբոլիստների հետ ու հավանաբար նոր տակտիկական սխեմայով։ Սակայն մի բան հստակ է, որ Վենգերի Արսենալը սիրում է խաղալ հարձակվողական ֆուտբոլ, իսկ Մխիթարյանի համար պաշտպանվող Մանչեսթերից հետո հարձակվող Արսենալն ուղղակի դրախտ կլինի։