Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մշակույթ

«Զվարթնոցի» հին շենքը քանդվելու է. «դեմոկրատիա» խաղալու հավես չկա

«Զվարթնոց օդանավակայանի հին շենքը քանդվելու է. Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը քննարկման է ներկայացրել «Զվարթնոց» միջազգային և Գյումրու «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոների կողմից ներկայացված 2018-2022 թվականների մաստեր պլանի նախագիծը:

«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքն ամբողջությամբ քանդվելու է:

Նոր պլանով նախատեսվում է կառամատույցի ծածկի նորացում, վազքուղու վերանորոգման աշխատանքներ, օպտիկամանրաթելային սենսորներ կանցկացվեն ցանկապատի վրայով։

Վերջին տարիներին ճարտարապետները պայքարում էին Զվարթնոցի հին շենքը պահպանելու համար, սակայն, ինչպես երևում է, հանրության բացասական արձագանքն ուշադրության առարկա չի դառնում: Վերջին խոսքն Էդուարդո Էռնեկյանինն է, և քանի որ այժմ նա Ազգային հերոսի կոչում ունի, ապա ինչպես «վայել է» Ազգային հերոսին, ոչնչացնում է արդեն որպես հերոս նախկինը՝ կառուցելու նորը։ Այն ճարտարապետական հուշարձանները, որոնք ներկայացնում են Հայաստանի պատմությունը, ունեն մշակութային արժեք. ներկա «գործարարների» համար քոռ կոպեկի արժեք չունեն՝ «փող չեն բերում»։

Անգամ վաչկատունները Երևանի հին շենքերի հետ այնպես չէին վարվի, ինչպես վարվեցին «վայ» գործարարները ճարտարապետական եզակի նմուշների հետ, ինչպես ոչնչացրին Երիտասարդական պալատը, իսկ Նորավանքի մոտ կառուցեցին ռեստորան։

Հայաստանում եկեղեցիների առատությունը ոխսում է նախկին մեծահարուստների մեղքերի առատության մասին, իսկ ներկա եկեղեցիների կառուցումը՝ ներկա գործարարների։

Երբեմն ծայրահեղության է հասնում Հայաստանում եկեղեցիների կառուցումը. այն դառնում է հիվանդություն՝ եկեղեցիամոլություն, սակայն, միևնույն ժամանակ, երկրի բնակչության մի հսկա տոկոսն աղքատ է և միշտ էլ այդպես է եղել։

Իսկ Էդուարդո Էռնեկյանի խնդիրն այլ է՝ նա պարզապես գործարար է և փող է ցանկանում աշխատել, թեև պատկառելի տարիքին։ Եթե Հայաստանում ապրող գործարարներն Արամի փողոցի վրայի ճարտարապետական հուշարձանները քանդեցին, ինչո՞ւ Արգենտինայում ապրող հայը «Զվարթնոցի» հին շենքը չքանդի․ չէ՞ որ բոլորն էլ քանդում են։

Մեղավորը շենքերը քանդողները չեն, այլ նման մարդկանց թույլտվություն և աջակցություն ցույց տվողները, որն, իհարկե, իշխանությունն է։

Միակ դեպքը, երբ հանրության ձայնը լսելի է եղել, եղել է Մաշտոցի պուրակի բուտիկների հարցը, որը լուծվեց հօգուտ պուրակը կանաչ տեսնել ցանկացողների, չնայած դա էլ «նախագահական պրոյեկտ էր, այն ուղղորդված էր նախագահականի կողմից», իսկ Դիլանի վերադարձը Խոսրովի արգելոցի՞ն, դա ևս պրոյեկտ էր։

Այսինքն՝ այն, ինչ ցանկանում են կործանել՝ կկործանեն, եթե ցանկանում են պահպանել՝ կպահպանեն․ հանրությունը նման որոշումներում ձայնի իրավունք չունի, իսկ դեմոկրատիա խաղալու համար, նախագահականը երբեմն նման պրոյեկտներ է ստեղծագործում։

Այնպես որ՝ «Զվարթնոցի» հին շենքը քանդվելու է: Մնացածը ժամանակի հարց է։

NEWSPRESS.am