Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

Հայաստանը` ՀՀԿ-ական ճահճում

Բրյուսովի անվան համալսարանի նոր ռեկտոր, ԿԳ նախկին փոխնախարար Կարինե Հարությունյանը նշանակվելով բուհի ռեկտոր՝ բուհում ոչ դրական մթնոլորտ է ստեղծել: Նախ ազատել և փոփոխել է դասախոսների հաստիքները, նաև կոլեգաների հետ շփվում է այնպես, կարծես նրանք անձամբ Կարինե Հարությունյանի ճորտերն են:

Ի դեպ, նման պահվածքը, ըստ լուրերի, հատուկ է Կարինե Հարությունյանին, ԿԳՆ-ում նույնպես նա արհամարհանքով էր շփվում նախարարության աշխատակիցների հետ:

Երկար տարիներ նա դասագրքերի շրջանառու հիմնադրամի գործադիր տնօրենն էր, և դասագրքերի հեիղնակների կողմից դժգոհություններ կային, որ իրենց մասամբ կամ ընդհանրապես չեն վճարում, սակայն ժամանակին նրանց բողոքներին ոչ ոք չարձագանքեց: Հատկապես չէր վճարվում դպրոցի ուսուցիչներին, իսկ այդ պայմաններում, երբ ծանոթ-բարեկամներով էին դասագրքերը գրում, դժվար թե դրանք որակ ունենային:

Վերադառնանք բուհին: Կարինե Հարությունյանը կրճատել էր բուհի ֆինանսատնտեսական գծով պրոռեկտորի՝ ՀՀԿ-ական Կարեն Ավագյանի եղբոր՝ Արթուր Ավագյանի հաստիքը:

Իհարկե, շատերին կթվար, թե նա մեծ գործ է արել, սակայն, ինչպես պարզվեց, նա ընդամենը նշանակվում է կրթության տեսչական մարմնի պետի տեղակալ:
Զգացվում է, չէ՞, թե որքան մոտ են ֆինանսները և կրթության տեսչությունը:

Չմոռանանք, որ Արթուր Ավագյանի անունը հիշատակվում էր՝ ավտովթարի հետ կապված, երբ նա վերցրել էր Կարեն Ավագյանի ծառայողական մեքենան և մեծ արագությամբ Սևանի ճանապարհով Երևան ընթանալիս՝ վթարի էր ենթարկել հետիոտնին:

Արթուր Ավագյանի փոքրիկ դրվագից կարելի է հետևություններ անել: Նախ իշխանություններն իրենց մարդկանց նշանակում են որտեղ ուզում են և ինչպես ուզում են, վթարների իշխանական մերձավորներն անպատիժ են, և իշխանությունները ցանկացած ոլորտի վրա պարզապես թքած ունեն, եթե ֆինանսիստին նշանակում են կրթության ոլորտում. մարդ, ով ոլորտից բացարձակապես չի հասկանում:

Այսինքն` վարչապետ Կարեն Կարապետյանն Արթուր Ավագյանին նշանակելով կրթության ոլորտում` ապացուցում է, որ նա, բացի շոուներից, ոչինչ չի անում, երբ վարվում է այնպես, ինչպես բոլոր ՀՀԿ-ականները:

Գոնե շոուն շոու լիներ. արդեն ոչ ոք Կարեն Կարապետյանին և նրա ինչ-որ փոփոխությունների տեսությանը չի հավատում:

Իշխանությունները պոպուլիստական հայտարարություններով փորձում են հանրությանը համոզել, որ թունելի վերջում լույս կա, սակայն արդեն պարզ է, որ երկիրը ճահճի մեջ էր և է:

NEWSPRESS.am