ՌԴ-ում հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինվի ադրբեջանականով․ Տիտով Վաշինգտոնում ընթանում է Լիբանան-Իսրայել բանակցությունների երկրորդ փուլը Շոշափելի առաջընթաց չի գրանցվել․ Արաղչին՝ ԱՄՆ-ի հետ շփումների մասին Հայաստանի սպառողական շուկայում 12–ամսյա գնաճը կազմել է 4.2%. Վիճակագրական կոմիտե Հինգշաբթի կհայտարարեմ Ռեալի առաջին աղմկոտ տրանսֆերի մասին․ Պերեսի ինտրիգային խոստումը Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից ԱԺ նախագահը 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան է շնորհել ՀՐԱՏԱՊ․ Զգուշացում՝ ներքաղաքական վտանգավոր զարգացումների մասինՇղթայական ավտովթար՝ Երևանում․ Օրբելի տանող թունելի սկզբնամասում բախվել են 4 մեքենա․ կա վիրավոր Արամե Մինասյանի գոլն ու գոլային փոխանցումն օգնեցին Մարուպեին կամային հաղթանակ տանել. ArmsportՆԱՏՕ-ի պատվիրակության այցը Կիև սկսվել է զոհված ուկրաինացի զինվորների հիշատակի հարգանքի տուրքով
Արթուր Դավթյանի մայրը «լայքում է» Լևոն Քոչարյանին (լուսանկար)
Սպերցյանի հայրը մեկնաբանել է Սաուդյան Արաբիա տեղափոխվելու մասին լուրերը Մեր զինված ուժերը հարվածներ են հասցնում ինքնապաշտպանության կարգով. Աբաս Արաղչի Ռուսաստանից զբոսաշրջիկների թվի կրճատումից Հայաստանի կորուստները կարող են հասնել 1,5 միլիարդ դոլարի Հայ շախմատիստուհիների արդյունքները՝ Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հալանդը որոշում է կայացրել Ռեալ հնարավոր տեղափոխության վերաբերյալ Լռեց մի ամբողջ դարաշրջանի ձայնը․ կյանքից հեռացել է Փոբի Բրայսոնը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է արցախահայության ներկայացուցիչներին Ավարտվել է ԱԺ ընտրությունների քվեաթերթիկների տպագրությունը. տպագրվել է ավելի քան 47 մլն քվեաթերթիկ Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանում գազը կթանկանա 3-4 անգամ. Շոյգու Խոշոր չափի գողության դեպք՝ Երևանում․ օտարերկրացուց տարված պայուսակում եղել է 35 հազար դոլար գումար Փաշինյանը ակնհայտ դժկամություն է ցույց տալիս ԵԱՏՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու հարցում Մի՛ տրվեք հոգեբանական մանիպուլյացիաներին և մի՛ ծավալեք որևէ երկխոսություն կամ նամակագրություն․ ՆԳՆ Քուվեյթը պնդում է, որ իր տարածքն ու օդային տարածքը չեն օգտագործվել Իրանի դեմ հարձակումների համար Հայաստանում մեկնարկել է վիզաների ազատականացման երկխոսությանն աջակցող ծրագիր Բացահայտվել են Տելեգրամյան հավելվածով ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը․ 4 անձ ձերբակալվել էԸնտրակաշառքը հանցագործություն է, պատիժը անխուսափելի է. Գլխավոր դատախազը Կոլեգիայի նիստ է անցկացրել ՀԾԿՀ-ն գազամատակարարման ոլորտում նոր որոշում է ընդունել Թրամփը ցանկանում է փաստաթուղթ ստանալ Իրանից՝ միջուկային զիջումների հետ կապվածՆԱՏՕ-ի պատվիրակության այցը Կիև սկսվել է զոհված ուկրաինացի զինվորների հիշատակի հարգանքի տուրքով Ընտրակաշառք տալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Կալանավորների իրավունքների մասին կարծրատիպերը պետք է հաղթահարվեն․ ՄԻՊ-ի այցը «Նուբարաշեն» ՔԿՀ Հայաստանում Ռուս ուղղափառ եկեղեցու դեմ ԵՄ-ն արշավ է իրականացնում. Ռուսական հետախուզությունՔՊ-ականներն իրենց էությամբ անտի-Արշակ են. Արմեն ԱշոտյանՄԻՊ աշխատակազմը նախապատրաստվում է խորհրդարանական ընտրություններինՔննարկվել են վիզաների ազատականացման գործընթացին աջակցող նոր ծրագրի շրջանակում նախատեսվող աշխատանքներըՈւշադիր լսեք, Նիկոլի կուսակիցներ. Շարմազանովը՝ ՔՊ-ականներին հիշեցրել էՄհեր Գրիգորյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են էներգետիկ, լոգիստիկ և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության զարգացումըԱՄՆ-ն Լիբանանին և Իսրայելին առաջարկել է 60-օրյա խաղաղության ծրագիրԴատախազը վերացրել է Արծրուն Մարգարյանի սպանության գործով 1999 թ-ի որոշումները. նախկին թիկնապահները կրկին մեղադրյալի կարգավիճակ ունենՊԵԿ-ը բացահայտել է 956 400 եվրո չհայտարարագրված կանխիկ դրամական միջոցի տեղափոխման դեպքեր (տեսանյութ)Ռուսաստանը, ԱՄՆ-ը և ԵՄ-ը չպետք է միջամտեն Հայաստանի ներքին գործերինՀայաստանի ու Թուրքիայի գործարարները B2B ձևաչափով հանդիպումներ են անցկացրելԱպամոնտաժվել է Տավուշի մարզի Դիմաց լեռան տարածքում տեղադրված սրտիկըՇուշիի շրջանի Մեծ Շեն գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է լուրջ վտանգի և հնարավոր nչնչացման անմիջական uպառնալիքի ներքո․ ահազանգԱրմավիրի մարզում կասեցվել է լցակայանի գործունեություն․ հայտնաբերվել են չստուգաչափված չափիչ սարքեր
Հենց Հայաստանի իշխաննությոններն են երկիրը տանում դեպի անդունդ. Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդին
Լոռիում մի խումբ անչափահասներ ծեծել են իրար․ մեկը տեղափոխվել է հիվանդանոց, մյուսը՝ ձերբակալվել
Արխիվ

Հայկական գինեգործությունը չի կարողանում հատել Վրաստանի սահմանը

NEWSPRESS.am-ի հարցազրույցը՝ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանի հետ:

-Վրաստանը մտել է Գինեսի գրքի մեջ՝ որպես գինու բնօրրան, իսկ ի՞նչ է անում հայկական կողմը, չէ՞ որ Հայաստանի Արենի գյուղում է գտնվում 60 հազար տարվա գինու հնձանը և կարող էր լավագույնս ներկայանալ աշխարհին: Հայկական կողմը տեղյա՞կ էր գործընթացից:

-Հին և ավելի հին գինեվետ երկիր լինելու մրցակցությունը, կարծում եմ, տեղին չէ: Իրականում խնդիրն ավելի խորքային է և ունի երկար պատմություն: 19-րդ դարավերջից մինչև 2010-ական թվականները Հայաստանում զարկ էր տրվել կոնյակագործության զարգացմանը: Դեռևս Ցարական Ռուսաստանի, ապա նաև ԽՍՀՄ ժամանակաշրջանում վարվում էր տարածքների զարգացման և դիվերսիֆիկացիայի ուրույն քաղաքականություն, որն Անդրկովկասում նշանակում էր վրացական գինի, հայկական կոնյակ: Եվ այսպես, լավագույն գինեգործական տեխնոլոգիաները գնում էին Վրաստան, իսկ կոնյակագործականները՝ Հայաստան: Անկախացումից հետո ոչինչ չփոխվեց. մենք ավելի ուժեղացրինք թունդ ալկոհոլային սեկտորը։ Վրացիներն ընդհակառակը՝ շարունակեցին զարգացնել գինեգործությունը։ Այն դարձավ պետական հոգածության առարկա` գերխնդիր։ Դեռևս 1990-ականների կեսերից վրացիները հետևողականորեն վարում էին «Վրաստանը գինու բնօրրան» գաղափարն ամեն գնով առաջ տանելու քաղաքականություն։ Մինչդեռ Հայաստանը միայն վերջին 10 տարում է սկսել ձգտել վերականգնել գինեկենտրոն երկրի իր ավանդույթները, ուստի այդ ճանապարհին բազմաթիվ անելիքներ ունենք:

Ինչ վերաբերում է Գինեսին, կարող եմ ասել հետևյալը՝ տարածաշրջանում բազմաթիվ են գինեգործական ավանդույթների պատմական ապացույցները, մենք չենք ձգտում ագրեսիվ մրցակցության, Վրաստանն ապացուցել է, որ գտնված խաղողի մնացորդները 8000 տարեկան են և հենվում է այդ թեզի վրա: Վաղը գուցե Իրանում կամ Թուրքիայում պեղումներն ավելի հին հայտնագործություններ անեն: Մենք անհերքելիորեն ապացուցել ենք, որ Արենի 1 քարանձավը գինու հնագույն արտադրական համալիրն է աշխարհում՝ ավելի քան 6100 տարեկան: Քարանձավի գտածոների լաբորատոր ուսումնասիրություններն Օքսֆորդի և Կալիֆոռնիայի համալսարանների լաբորատորիաներում անհերքելիորեն հաստատում են, որ ի դեմս Արենի-1-ի, գործ ունենք աշխարհում գինու արտադրության ամենահին ամբողջական համալիրի հետ՝ հնձանով, հողի մեջ թաղված խմորման և պահպանման հսկայական կարասներով, գինու մատուցման սափորներով և գավաթներով, որոնք առնվազն 6000 տարեկան են և հասակագրվում է Ք.ա. V հազ. վերջով-IV հազ. առաջին քառորդով (Ք.ա. 4100-3800 թթ. կալիբրացված): Հայաստանն իր քաղաքականությունը վարում է՝ ելակետ ունենալով հենց այս փաստը:

– Հայկական կողմն ի՞նչ է անում գինու հնագույն ավանդույթներ ունեցող երկիրն աշխարհին ներկայացնելու համար: Արդյոք նաև հայկական կողմի սխալը և պասիվ պահվածքը չէ՞ր պատճառը, որ վրացիները գրանցվեցին Գինեսի գրքում:

-Գինեգործությունը Հայաստանում այսօր վերածնունդ և վերելք է ապրում: Ոլորտի արդյունավետ և համակարգային զարգացումն ապահովելու, պետական քաղաքականության և զարգացման ծրագրերի նոր ռազմավարություն ներդնելու նպատակով ՀՀ կառավարության կողմից 2016թ. ստեղծվել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը: Ոլորտը ճանաչվել է տնտեսության գերակա ուղղություն: Գինու վերածնունդ ապրող Հայաստանի համար հիմնադրամը մշակել է ռազմավարություն, որը միտված է արտադրանքի որակյալ հումքային բազայի ապահովման համար անհրաժեշտ համալիր պայմանների ստեղծմանը, միջազգային շուկայում հայկական գինու մրցունակության բարձրացմանը, ոլորտի օրենսդրական դաշտի և որակի վերահսկման համակարգի կատարելագործմանը, մասնագիտական կարողությունների զարգացմանը, գործարար միջավայրի բարելավմանը և արտահանման ծավալների մեծացմանը:

Ինչպես նկատում եք, բավականին բարձր են միջազգային հետաքրքրությունն ու ներդրումային հոսքերը ոլորտի նկատմամբ, արագորեն մեծանում են խաղողի այգետարածքները Հայաստանի տարբեր շրջաններում, հիմնվում են նոր գործարաններ, իսկ տուրիզմի այս ուղղությունը դեպի Հայաստան է գրավում ավելի ու ավելի մեծ թվով զբոսաշրջիկների: Հայկական գինիներն այսօր արտահանվում են աշխարհի շուրջ 25 երկրներ: Հիմնադրամը մշակել է համապատասխան կարգախոսը՝ Հայաստան-Գինու նվիրական երկիր, միջազգային հարթակներում ներկայանում ենք որպես Աստվածային և արքայական ըմպելիքն աշխարհին հրամցրած երկիր, գինեգործության 6000-ամյա ավանդույթներով, անհերքելիորեն ապացուցված հնագույն գինեգործական արտադրամասի՝ Արենի 1-ի քարանձավով, որն իրավամբ մեր հպարտությունն ու այցեքարտն է: Մենք չենք ձգտում ագրեսիվ մրցակցության, փորձում ենք մեր հնարավորությունների և ռեսուրսների շրջանակում իրականացնել հայկական գինիների առաջմղումը միջազգային հարթակներում: Պետք է ընդունել, որ վերջին շրջանում դա մեզ հաջողվել է, աշխարհը խոսում է հայկական գինեգործության վերականգնվող ավանդույթների, տեղածին սորտերից ստացվող բացառիկ գինիների մասին: Մեր ընկերությունները 2017-ի Մունդուս վինի հեղինակավոր միջազգային մրցաշարում արժանացել են 13 արծաթե և 10 ոսկե մեդալների, մինչդեռ Վրաստանը՝ 4 ոսկու և 5 արծաթի. սա ցուցանիշ է, որը խոսում է հայկական գինիների միջազգային մրցունակության մասին:

Այո, ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան, որոնց կարգավորման և բարելավման ուղղությամբ հիմնադրամն իրականացնում է հիմնավոր և հետևողական քաղաքականություն: Ներկայումս ձևավորվում է խաղողագործական տարածքների կադաստրը, որը թույլ կտա մեզ հաշվարկել մեր իրական ռեսուրսը և ներուժը, հնարավորություն կունենանք արտադրել աշխարհագրական մակնշմամբ գինիներ և բազում այլ ծրագրեր իրականացնել:

– Վրացիներն արդեն մի քանի տարի ամեն կերպ փորձում են գովազդել գինու բնօրրան հասկացությունը և զարգացնել գինեգործական զբոսաշրջությունը, այն դեպքում, երբ Հայաստանը դրա համար ավելի պատմական հիմքեր ունի, քան Վրաստանը․ որո՞նք են լինելու հայկական կողմի քայլերը:

-Ձեր հարցին մասամբ պատասխանեցի վերևում, շարունակեմ, որ մենք արդեն իսկ ձեռնարկել ենք մի շարք գործողություններ. հիմնադրամը գործունեության 1.5 տարվա ընթացքում, կարծում եմ, հասցրել է զգալի դրական տեղաշարժ ապահովել ոլորտի առաջընթացի ուղղությամբ, և հույս ունեմ, որ մոտ ապագայում մեր քայլերը կտան տեսանելի արդյունք, ինչպես մեր, այնպես էլ միջազգային հանրության համար: Մասնավորապես՝ ՀԽԳՀ և ֆրանսիական աշխարհահռչակ Լա Սիտե Դու Վին գինու թեմատիկ թանգարանի միջև կնքվել է հուշագիր, որի հիման վրա այս տարվա մայիս ամսին թանգարանում կանցկացվեն հայկական գինու, պատմության և մշակույթի օրեր: 2017-ի նոյեմբերին նախաձեռնել էինք գինու միջազգային համաժողով՝ աշխարհի 9 երկրից հրավիրելով ավելի քան 30 միջազգային փորձագետ, այդ թվում Խաղողի և գինու միջազգային կազմակերպության նախագահին, ոլորտի առաջատար մասնագետների: Եռօրյա համաժողովին մասնակցել է ավելի քան 200 մասնակից: Միջազգային գործընկերների հետ համատեղ մշակվում են գինու տուրիզմի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր: Հիմնադրամի աջակցությամբ տեղական արտադրողները մասնակցում են միջազգային հեղինակավոր ցուցահանդեսների, որոնց շնորհիվ բարձրանում է երկրի ճանաչելիությունը, ավելանում են արտահանման ծավալները, նոր շուկաներ գրավելու հեռանկարներ են ստեղծվում:

– Կարծում եք՝ գինի գովազդելով՝ հնարավո՞ր է հասնել հնագույն գինեգործական ավանդույթներ ունեցող երկրի ճանաչման, եթե այո՝ ինչո՞ւ, եթե ոչ, ապա ի՞նչ քայլեր են նախատեսված:

– Միանշանակ հնարավոր է, մենք ձգտում ենք բարձրացնել երկրի ճանաչելիությունը՝ որպես գինեգործական 6000-ամյա ավանդույթների կրող և դրանք լավագույնս ժամանակակից տեխնոլոգիաների հետ համադրող երկիր ներկայանալով բոլոր հնարավոր հարթակներում: Մենք աշխարհին ասելիք ունենք՝ մենք ունենք անկրկնելի տեղածին սորտեր, որակյալ գինի, պատմություն և ավանդույթներ: Կարծում եմ, որ ստեղծվել են նպաստավոր պայմաններ անցյալի սխալներն ուղղելու և բացթողումները լրացնելու համար:

Զրուցեց՝ Գոհար Ստեփանյանը