Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

«Դա կարող էին անել կա՛մ թուրքերը, կա՛մ էլ Վահե Հակոբյանը»․ թերթի խմբագրին փորձել են առևանգել

Հունվարի 16-ին Ռուսաստանի Դաշնության Տամբովի մարզի Միչուրինսկ քաղաքի երկաթուղային կայարանում անհայտ անձինք փորձել են առևանգել «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանին: Նա ենթադրում է, որ իր առևանգումը կարող էր կազմակերպել միայն Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:

Նա NEWSPRESS.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես են անհայտ անձինք փորձել իրեն առևանգել՝ ՌԴ Տամբովի մարզի Միչուրինսկ քաղաքի երկաթուղային կայարանում։

Սամվել Ալեքսանյանը ՌԴ էր մեկնել դեռ հունվարի 13-ին՝ մասնակցելու քրոջ հուղարկավորությանը, իսկ ամսի 16-ին արդեն վերադառնում էր, երբ երկաթուղային կայարանի կառամատույցում՝ գնացքի վագոնի մոտ, նրան է մոտեցել երկու անծանոթ։

«Այդ եռուզեռում ռուսախոս երկու երիտասարդ՝ սլավոնական արտաքինով, կտրեցին իմ ճանապարհը և հարցրին՝ Դո՞ւք եք Սամվել Ալեքսանյանը, ասացի՝ այո։ Այդ ժամանակ ինչ-որ կանաչ հեղուկ փչեցին դեմքիս, որից ձախ աչքս այդ պահին զրկվեց տեսողությունից ու սկսեց ուժեղ ցավել»,-պատմեց Ալեքսանյանը, ում խոսքով, եթե աղմուկ չբարձրանար և ոստիկանները չհասնեին, ապա հարձակվողները հաստատ կառևանգեին իրեն։

Հարկ է նկատել, որ մինչև Մոսկվա հասնելը՝ Ռյազան քաղաքի երկաթուղային կայարանում՝ գնացքի հերթական կանգառում, Սամվել Ալեքսանյանը հարցաքննվել է չորս ոստիկանի կողմից: Իսկ արդեն Մոսկվայում նրան են սպասելիս եղել քաղաքացիական հագուստով ոստիկաններ՝ հարցաքննելու համար։

Թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա խմբագիրը հայտարարում է, որ հիմքեր ունի ենթադրելու՝ դա կարող էր պատվիրել միայն ու միայն Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը։

«Ես ենթադրում եմ, որ պատվիրատուն նա է՝ հաշվի առնելով վերջին տասն ամսում թերթի հանդեպ նրա բացահայտ և թաքնված ապօրինի քայլերը: Ես այլ թշնամիներ չունեմ՝ ո՛չ այստեղ, ու ո՛չ էլ առավել ևս Ռուսաստանում։ Ինձ զարմացրեց նաև, որ մարդիկ Ռուսաստանում ինձ ճանաչում են… դա կարող էին անել կա՛մ թուրքերը, կամ էլ Վահե Հակոբյանը»,- նկատում է թերթի խմբագիրը՝ նշելով նաև, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Հարցին, թե կարծում է իրեն առևանգելու կամ վնասելու համար Վահե Հակոբյանն իր մարդկա՞նց կուղարեր Ռուսաստան, Սամվել Ալեքսանյանը դրական պատասխան տվեց՝ հավելելով նաև, որ ոչ միայն օտար երկրում, այլև հենց Սյունիքում էլ են դեպքեր եղել։

Նա մատնանշում է syuniacyerkir.am կայքի վրա կատարված հարձակումը։ Բացի այդ, ըստ Սամվել Ալեքսանյանի, չկա մի պաշտոնյա, որին ինքը չկանչի և չսպառնա՝ թերթին անդամագրվելու համար։

«Նույնիսկ նրանց ասել է, թե ինքը հեռախոսազանգերը լսում է ու, եթե թերթին բաժանորդագրվեն կամ «Սյունյաց երկրի» խմբագրին հանդիպեն՝ մենք ձեզ կպատժենք… Մարդն օրական 24 ժամ զբաղված է մեր թերթով»,-ասում է Սամվել Ալեքսանյանն, ում խոսքով, թերթն ինքնաֆինանսավորվում և գոյատևում է միայն վաճառքից ստացված հասույթով:

Նա պնդում է, որ մարզպետի նպատակը թերթի գործունեությունը դադարեցնելն է։

«Մեր թերթը 15 տարեկան է և միտված է պետականության հզորացմանը, ու եթե մարզպետը ինչ-որ բաներ է կատարում ու մենք լուսաբանում ենք, մեզ ասում են՝ հակամարզպետական։ Դա ճիշտ արտահայտություն չէ։ Մենք պարզապես նրա ընթացքը լուսաբանում ենք»,- ասում է խմբագիրն ու դարձյալ թվարկում մի շարք դեպքեր, երբ խոչընդոտվել է թերթի մասնագիտական գործունեությունը, որոնք էլ հիմք ընդունելով՝ Սամվել Ալեքսանյանը ենթադրում է, որ միայն մի մարդու է հետաքրքիր թերթի գործունեությունը, ով խնդիր է դրել փակել թերթը։

«Էլ ո՞ւմ վրա մտածեմ, հո այլմոլորակայինները չե՞ն եկել։ Հիմա էլ տեսնում է, որ նման բան եմ հայտարարել, ինձ վարկաբեկելու համար նոր արշավ է սկսել՝ մոբիլիզացրել է իր ենթակայության տակ գտնվող կրթության վարչության կանանց՝ թե ով ինչքան կարող է ցուցմունք տա իմ դեմ և դիմումներ գրի ոստիկանություն։ Հիմա այդ գործընթացն սկսված է»։

Այժմ Ալեքսանյանը նամակ է ուղարկել Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրանքով ուսումնասիրել «Սյունյաց երկրի» շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։

Ընթացք կտա՞ գործին ՄԻՊ-ը, թե՞ ոչ, Սամվել Ալեքսանյանը դժվարանում է ասել, բայց եթե նույնիսկ հարցը դրական լուծում չստանա, ըստ նրա, միևնույնն է, թե՛ թերթը, թե՛ կայքը կշարունակեն գործել։

«Թեկուզ տնային պայմաններում, թեկուզ 10 ընթերցողով, բայց պետք է աշխատենք։ Եթե մարզպետն ուզում է Սյունիքի մարզը փրկել՝ կազինո բացելով, ապա մենք ասում ենք, որ պետք է մարզը փրկել գյուղերի տնտեսություններին զակ տալով»,-եզրափակեց Սամվել Ալեքսանյանը։