Ապագա վարչապետի նստավայրը կլինի Բաղրամյան 26-ում․ «ՀԺ»
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ արդարադատության նախարարությունը մշակել է օրենսդրական նախագիծ, որտեղ ամրագրվել է, որ ապագա վարչապետի նստավայրը լինելու է Բաղրամյան 26-ը:
Վարչապետն ունենալու է ծառայողական առանձնատուն, հատուկ նշանակության ավտոտրանսպորտ, հատուկ սարքավորված ինքնաթիռ եւ ուղղաթիռ: Վարչապետի առողջական վիճակին հետեւելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ:
Վերը նշված հնարավորություններն այսօր ունի բացառապես Սերժ Սարգսյանը: Մամուլի հրապարակումների համաձայն հենց Սերժ Սարգսյանն էլ կլինի ապագա վարչապետը:
Ինչ վրաբերվում է նախագահին, ապա նրա նստավայրը, «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքի նախագծի համաձայն՝ կլինի Մաշտոցի պողոտայի 47-հասցեում, որտեղ հիմա գտնվում է Կառավարության ընդունելությունների տունը, որը մասնավորեցման ցանկում էր:


Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։