Դոլարն աննշան թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 29-ին, կազմել է 480.65 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.05 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 596.63 դրամ (նվազել է 1.67 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 677.76 դրամ (նվազել է 7.14 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.54 դրամ (նվազել է 0.07 դրամով):