Վարչապետը՝ շինշիլագործության զարգացման ակտիվ ջատագով. նոր բիզնես՝ Հայաստանում
2017 թվականի մարտ ամսին, երբ դեռևս վարչապետ Կարեն Կարապետյանն իր խոհափիլիսոփայական մտքերը տարածելով քարոզարշավի էր մասնակցում ու իմիջ կերտում այդ կուսակցության համար, Կոտայքի մարզում գյուղացիներից մեկին խորհուրդ տվեց զբաղվել շինշիլաբուծությամբ:
Վարչապետի այդ առաջարկը լայն տարածում գտավ, բայց ինչպես բոլոր դեպքերում, այնպես էլ այդ անգամ՝ վարչապետն ասի, քամին փչի:
Ամիսներ հետո միայն պարզվեց, որ վարչապետի խորհրդով ոգևորված մարդիկ կան, ովքեր որոշել են շինշիլաբուծությամբ զբաղվել, ավելին՝ ստեղծել են Շինշիլաբույծների հայկական ընկերակցություն հիմնադրամ, ովքեր իրենց ուսերին են վերցնել շինշիլաբույծներին խորհուրդներ տալ, թե ինչպես պետք է խնամել, պահել, մի խոսքով՝ աջակցում են այս բիզնեսի զարգացմանն ու տարածմանը:
Մի խոսքով՝ վարչապետի գալով՝ հայաստանյան բիզնես դաշտում լրջագույն առաջընթաց գրանցվեց: Մենք, ի վերջո, ունենք Շինշիլաբույծների հայկական ընկերակցություն հիմնադրամ և կարող ենք նավթի և ոսկու բիզնեսից շահութաբեր այս գործով զբաղվել:
Իսկ թե ինչ կապ ունի վարչապետը շինշիլագործության հետ՝ հաջորդիվ: