Եկեղեցու ներսում գործող թանգարանի մուտքը՝ վճարումով. Կաթողիկոսի բիզնեսը
Երբ 2008 թվականին եկեղեցիներում շուրջ 50 տոկոսով թանկացավ մոմի արժեքը, լուռ, բայց զգայուն բողոք զգացվեց:
Շատերը քննարկեցին, նաև քննադատեցին երևույթը: Թանկացումը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնից պաշտոնապես մեկնաբանվեց հումքի գնի թանկացմամբ:
Մոմի վաճառքը եկեղեցիներում, իհարկե, հասկանալի է, եթե սպառվող ապրանք է, ինչպե՞ս կարող էր չվաճառվեր, բայց Մայր Աթոռում բիզնես դաշտը մոմավաճառությամբ չի ավարտվում:
Տարիներ շարունակ եկեղեցու ներսում գործող թանգարանը մուտքավճարով է: Այսինքն՝ դու գնում ես մի կառույց, եթե թույլ տանք եկեղեցին այդպես անվանել, որը մշակն է քո հոգու մաքրության, քեզ ուսանում է զերծ մնալ նյութական գայթակղություններից և կյանքի ընթացքում նյութական արժեքներն առաջնային չհամարել, բայց այդ նույն կառույցում մոմ գնելուց հետո ստիպված ես վճարել, ապա նոր միայն բացել կոփված դուռն ու մտնել թանգարան, որտեղ գուցե չկրկնվող նմուշներ են ցուցադրված:
Հետաքրքիր գնային համակարգ է գործում թանգարան մուտքի համար. եթե ՀՀ քաղաքացի ես՝ տոմսն արժե 500 դրամ, եթե օտարերկրացի, ավելի կոնկրետ՝ զբոսաշրջիկ՝ ուրեմն 1500:
Տարիներ շարունակ եկեղեցու ներսում գործող թանգարանը վճարովի է, անդրադարձ եղել է երևույթին, թե ոչ, բայց պետք է ևս մեկ անգամ նկատել` եկեղեցին գոնե թվացյալ հանե՛ք բիզնես դաշտից:
Նմանատիպ մանր հարցերի պատճառով է, որ առիթ է տալիս մարդկանց խոսել, չճշտված տեղեկություններ տարածել, թե Կաթողիկոսն է, որ պահպանակներ է ներմուծում Հայաստան: