Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Տղերք, ուզում եմ իմ շուրթերից դա լսեք. Սերժ Սարգսյանը՝ զորացրված զինվորներին

Հանրապետության Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում հանդիպում է ունեցել 2017-2018թթ. զորացրված՝ լավագույն արդյունքներ և դրական բնութագիր ունեցող թվով 30 զինծառայողների հետ: Բաց և անկաշկանդ մթնոլորտում բանակի և ծառայության ընթացքում ի հայտ եկող խնդիրների, դրանց լուծման հնարավոր ուղիների, պետության կողմից ձեռնարկվող քայլերի և զինված ուժերում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ զրույցից բացի, հանդիպման ընթացքում ներկայացվել են պաշտպանության նախարարության նախաձեռնած «Դիտակետ» ծրագրի շրջանակում իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, որոնց մասնակցել են նաև հանդիպմանը ներկա մի շարք զորացրված զինծառայողներ:

Հանրապետության Նախագահը նախ շնորհավորել է հանդիպման մասնակիցներին մի քանի առիթով՝ պարտքը հայրենիքի հանդեպ պատասխանատվությամբ կատարելու և տուն վերադառնալու, ինչպես նաև այսօր նշվող՝ զորավար Սուրբ Սարգսի օրվա ու գալիք տոնի՝ ՀՀ ԶՈՒ կազմավորման 26-րդ տարեդարձի կապակցությամբ, այնուհետև կարևորել է նման հանդիպումներն ու ներկայացրել դրանց հիմնական նպատակը:

«Բոլորին հասկանալի է, որ զինվորական ծառայությունը թեթև զբոսանք չէ, որ զինվորական ծառայությունն ունի իր դժվարությունները, իր բարդությունները, բայց ես վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը, բարեհաջող ավարտելով իր ծառայությունը, այնուհետև ծառայության տարիները հիշելու է հպարտությամբ, ջերմությամբ: Եվ նույնիսկ, եթե այդ ծառայության ընթացքում որևէ մեկը ինչ-որ բանից նեղսրտել է կամ դժվարություններ է ունեցել, ապա դրանք մոռացության գիրկն են գնալու ժամանակի ընթացքում, և հիշվելու է միայն այն իրողությունը, որ դուք ձեր կյանքի այս հատվածում ձեր պարտականությունները մեր պետության ու ժողովրդի հանդեպ կատարել եք: Ուստի, շնորհակալություն եմ հայտնում ձեզ մեր ժողովրդի և պետության անունից ձեր պարտքը ազնվորեն կատարելու համար:

Երկրորդ՝ ուզում եմ ձեզ շնորհավորել զորավար Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ: Ժամեր առաջ մենք պաշտպանության նախարարի հետ միասին Սուրբ Սարգիս եկեղեցու կամարների ներքո աղոթք ենք հղել առ Աստված, որպեսզի Տերը բարի աչքով նայի հայկական բանակին, պահի, պահպանի մեր զինվորներին և սպաներին ու մեր նահատակ ընկերների հոգիները միշտ խաղաղությամբ պահի:

Երրորդ՝ ուզում եմ շնորհավորել բոլորիդ հայկական բանակի 26-րդ տարեդարձի կապակցությամբ: Վաղը մենք, իհարկե, տոնելու ենք, հիշելու ենք մեր լավագույն սպաներին, զինվորներին, մեր զոհված ընկերներին, մեր սրտի խոսքն ենք ասելու բանակին, մեր հարգանքի տուրքն ենք մատուցելու հայկական բանակին:

Նույնիսկ չգիտեմ ձեզ ոնց դիմեմ, ասեմ՝ սիրելի՛ զինվորներ, ասեմ՝ տղե՛րք, որովհետև մարդ, եթե բարեխղճությամբ ծառայում է, իր պարտքը կատարում է, մեծամասամբ ամբողջ կյանքում զինվոր է մնում՝ բանակի զինվոր, երկիրը շենացնելու զինվոր, գիտելիք ստանալու գործում զինվոր: Այնուհանդերձ, տղե՛րք, այսպիսի հանդիպումներն իմ կողմից գոնե երկու նպատակ են հետապնդում:

Առաջինն այն է, որպեսզի դուք իմ շուրթերից լսեք, որ վերադառնալով տուն, կատարելով ձեր պարտքը, դուք կարող եք ակնկալել նաև պետության կողմից աջակցություն: Եթե ձեզնից որևէ մեկը որոշել է ուսում ստանալ կամ մասնագիտություն ձեռք բերել, ապա պաշտպանության նախարարությունը, մեր պետությունը պատրաստ է մշտապես ձեզ օժանդակել: Խոսքս, իհարկե, միայն ձեզ չի վերաբերում. խոսքս վերաբերում է բոլոր զորացրվածներին:

Երկրորդ նպատակը հետևյալն է, որպեսզի ես կարողանամ ամբողջականացնել իմ տեղեկատվությունը մեր զինված ուժերի մասին: Ակնհայտ է, որ ես ունեմ բազմաթիվ խողովակներ՝ իրավիճակը բանակում հսկողության տակ պահելու, տեսնելու խնդիրները, փնտրելու լուծման ճանապարհներ, բայց գործընթացի անմիջապես մասնակիցներից առաջարկություններ լսելը չափազանց կարևոր է:

Մենք նախորդ տարի իրականացրել ենք մի ծրագիր՝ «Դիտակետ» անվանմամբ, որի նպատակն էր 2017 թվականի ամռանը զորացրված բոլոր զինվորներին անանուն հարցում անցկացնել և բոլոր զինվորներին տալ մի քանի հարցեր, որոնց պատասխաններն, իհարկե, մենք պետք է օգտագործենք մեր հետագա աշխատանքում: Այսօր պաշտպանության նախարարը և մեր գործընկեր «Բրեվիս» ընկերության գլխավոր տնօրեն, սոցիոլոգ Հովհաննես Գրիգորյանը կներկայացնեն այդ հսկայական ուսումնասիրությունից մի հատված: Այնուհետև կխնդրեմ ձեզ կա՛մ ինչ-որ կերպ մեկնաբանել եզրակացությունները, կա՛մ տալ սեփական եզրակացությունները, կա՛մ հարցերի միջոցով փորձել ճշգրտել ինչ-որ հանգամանքներ, կա՛մ անել առաջարկություններ: Սա չափազանց կարևոր է մեր զինված ուժերի համար, որովհետև մեր զինված ուժերը, մեր բանակը ժողովրդական բանակ է. մեր բանակն իր մեջ ներառում է զորակոչի տարիքի գրեթե բոլորին՝ մեր հասարակության մի հսկա հատվածի:

Ի միջի այլոց` պետք է ասեմ, որ մեր զինված ուժերն ամենաերիտասարդական կառույցն է, որովհետև միաժամանակ այդքան երիտասարդներ որևէ կառույցում չեն գտնվում: Ուստի, մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մեր զինվորներն ու սպաները հաճույքով ծառայեն, որպեսզի ոգևորություն ունենան այն փաստից, որ հազարամյակների պատմություն ունեցող մեր ժողովրդի հավերժի երթի այս հատվածում այդ բախտը իրենց է վիճակվել: Միգուցե, հիմա դուք չեք կարող ամբողջովին գնահատել, բայց հավատացեք, որ տարիքի հետ դուք հասկանալու եք՝ գերագույն հաճույքը սեփական ժողովրդին, սեփական պետությանը ծառայելն է»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: