Անդրանիկ Մակարյանը նշանակվել է ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Անդրանիկ Մակարյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ – զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակելու մասին:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` որոշում եմ.
Գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ – զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ` ազատելով նրան Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից»,-ասված է Սարգսյանի ստորագրած հրամանագրում։