Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Սպորտ

Մադրիդում պատրաստ են հուղարկավորել Զինեդին Զիդանին․ ֆրանսիացին շարունակում է պայքարել

Եթե ասենք, որ այս մրցաշրջանում Մադրիդի «Ռեալը» վատ է խաղում, ապա կստացվի ոչինչ չասել։ Մրցաշրջանի սկզբում սկսեցին քննադատել «Ռեալին» ու կանխատեսել, որ տրանսֆերների բացակայության պատճառով այս տարին շատ բարդ կլինի «Ռեալի» համար։ Մասնագետներն ու երկրպագուները ճիշտ էլ կանխատեսնում էին։ «Ռեալը» հիմա խաղում է, մեղմ ասած, շատ վատ ֆուտբոլ։ Քննադատությունների ամենամեծ ալիքը բարձրացած է թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի դեմ։ «Ռեալի» երկրպագուները թիմի թվիթերյան միկրոբլոգում ամենադաժան ձևով քննադատում են Զինեդին Զիդանին․

«Եթե այսպես մի քանի խաղ էլ շարունակվի, ապա մենք նույնիսկ դուրս կմնանք Եվրոպալիգայի գոտուց»:

«Զիդանին պետք է տանել հնարավորինս հեռու «Ռեալի» մարզաբազայից»:

«Մահ Զիդանին»։

Վերոնշյալ մեկնաբանություններից արդեն պարզ է դառնում, որ Մադրիդում արդեն ատում են իրենց երբեմնի սիրելի մարզիչին, ով «Ռեալին» բերեց այնպիսի հաջողություններ, որոնք ռեկորդային են համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ։ «Ռեալի» երկրպագուները պետք է հասկանան նաև, որ հավիտենական մարզիչներ չկան (իհարկե, սա չի վերաբերում 2 այլմոլորակային բացառություններին՝ Ալեքս Ֆերգյուսոնին ու Արսեն Վենգերին-հեղ.), և ուշ թե շուտ եվրոպական թոփ ակումբները մի քանի տարին մեկ ունենում են նոր մարզիչներ, ձեռք են բերում նոր խաղամակարդակ, փիլիսոփայություն ու ֆուտբոլային ձեռագիր։

Իսպանական հեղինակավոր ֆուտբոլային պարբերականներն արդեն գրում են, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակչում ֆրանսիական «ՊՍԺ-ի» դեմ հանդիպումից հետո պարզ կդառնա Զիդանի ճակատագիրը։ Եթե «Ռեալը» պարտվի, ապա Զիդանին կհեռացնեն իր պաշտոնից։ Արդեն հիմա երևում է, որ Մադրիդի «Ռեալը» կորցրել է իր ֆուտբոլային ձեռագիրն ու իրավիճակի շտկման համար քիչ ժամանակ է պետք, քանի որ մրցաշրջանի երկրորդ ու վճռորոշ մասն է, որից էլ կախված է «Ռեալի» մյուս տարվա կարգավիճակն ու մրցելույթների տեղը։

«Ռեալն» ամռանը տրանսֆերներ չիրականացրեց ու դրա համար էլ հիմա իրավիճակի շտկումը շատ դժվար է։ Խոսակցություններ կան, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ռեալը» կիրականացնի սուպերտրանսֆեր։ Իսպանական ու իտալական պաբերականները գրում են, որ «Ինտերի» արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիի տրանսֆերի շուրջ բանակցությունները նոր թափ են հավաքում։

Զիդանն իր առաջ ունի նույն ֆուտբոլիստներին ու հիմա պետք է կատարի կամ տակտիկական փոփոխություններ, կամ պետք է մոտիվացնի թիմին այլ միջոցներով, կամ էլ պիտի այնպես անի, որ լավ մարզավիճակ ձեռք բերեն «Ռեալի» հիմնական կազմի ֆուտբոլիստները։ Ֆրանսիացի մասնագետը հիմա կանգնած է շատ բարդ խնդրի առաջ, որը հավասարապես և՛ հեգեբանական խնդիր է, և՛ տեխնիկական։ Զիդանը փնտրում է տարբերակներ իրեն ու թիմին փրկելու համար, իսկ Արքայական թիմի երկրպագուներն ամեն օր շարունակում են իրենց բացասական վերաբերմունք արտահայտել թիմի գլխավոր մարզչի հասցեին։

NEWSPRESS.am Sport