ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ նոյեմբերի 12-ին, կազմել է 480.88 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 1.77 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 515.21 դրամ (նվազել է 3.69 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 730.22 դրամ (նվազել է 0.75 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.31 դրամ (նվազել է 0.18 դրամով): Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 223.25 դրամ, ոսկին՝ 16,788.72 դրամ, պլատինը՝ 13,744.52 դրամ:
«Նասդաք ՕԷմԷքս Արմենիա» ԲԲԸ-ում նոյեմբերի 12-ին ԱՄՆ դոլարի առքուվաճառք չի կատարվել։