Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Արխիվ

Պյոտր Սվիտալսկին 1.74 մլն եվրո դաշտ նետեց. քաղաքացիական հասարակություն կձևավորեն

Բոլոր ժողովրդավար, կայացած երկրներում նորմալ է ունենալ քաղաքացիական հասարակություն: Երբ քաղաքացին ինքն է որոշում, թե ինչպես պետք է աշխատեն իր վստահության քվեն ստացած իշխանությունները:

Քաղաքացիական հասարակության ազդեցությունը երկրի կառավարման համակարգում, բնականաբար, կարևոր դեր ունի, երբ քաղաքացին ոտքի է կանգնում ու բողոքում իրեն անհարմար այս կամ այն հարցի շուրջ:

Հայաստանի դեպքում էլ թվացյալ ձևավորվել է քաղաքացիական հասարակություն, երբ մարդու իրավունքների և ազատությունների կիրառման վերաբերյալ ակցիաներ են կազմակերպվում, հրապարակումներ են լինում, ֆինանսավորված լրատվամիջոցները դրանց պրոպագանդայով են զբաղվում. սա չենք հերքում, նման բան գոյություն ունի, կա, բայց՝ ինչքանո՞վ է դա իրական քաղաքացիական հասարակություն, դժվար է ասել:

Բանն այն է, որ դրանց ճնշող մեծամասնությունն ինքնաբուխ չէ, չի ընդգրկում մարդկանց, որոնք բացի խնդիրը բարձրացնելուց, թեմայի հետ կապված այլ մոտիվացիա չեն ունենում, հիմնականում՝ գումարի տեսքով:

Մի քանի օր առաջ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության պաշտոնական կայքում հրապարակվեց տեղեկություն այն մասին, որ Հայաստանի քաղհասարակությունը կստանա 1.74 մլն եվրո նոր ծրագրերի համար՝ ժողովրդավարական կառավարման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտները բարելավելու նպատակով:

Օրինակ՝ 278,072 եվրո ընդհանուր բյուջե ունեցող (ԵՄ ներդրումը՝ 264,168 եվրո) ծրագրով երկու տարվա ընթացքում «Հանրային լրագրության ակումբ» և «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ները կլուսաբանեն փակ հաստատություններում ապրող հայերի ամենօրյա կյանքը: Սա վերաբերում է այն քաղաքացիներին, ովքեր գտնվում են նախնական կալանքի տակ, դատապարտված են ազատազրկման կամ ապրում են մասնագիտացված փակ հաստատություններում՝ ծանր ֆիզիկական և մտավոր հաշմանդամություն ունենալու պատճառով:

390,000 հազար եվրո ընդհանուր բյուջեով (ԵՄ ներդրումը՝ 343,200 եվրո) 20 ամիս տևողությամբ մեկ այլ ծրագիր կառաջարկի դասընթացներ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և երիտասարդ լրագրողների համար, կատարողները կլինեն «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ը և Մաաստրիխտում գործող «Եվրոպական լրագրության կենտրոն»-ը:

460,035 եվրոյով էլ «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ» հայաստանյան մասնաճյուղի և երկու ՔՀԿ-ների՝ «Հանրային Քաղաքականության Ինստիտուտ» և «Իրազեկ Քաղաքացիների Միավորում»-ը ընտանեկան բռնության հետ կապված մարդու իրավունքների խախտումներով: Սրանք ծրագրերի մի մասն էին և առավել հակիրճ էին ներկայացված:

Սակայն հասկանալի է դառնում, թե մոտ ապագայում ինչ ենք կարդալու, ինչ են տեսնելու և ինչ զարգացումներ են սպասվում հայկական իրականությունում, քանի որ ԵՄ-ն արդեն խոշոր գումարը դաշտ է նետել և քաղաքացիական հասարակություն է կառուցում: Չնայած, մեր պատկերացումներով, քաղաքացիական հասարակություն անվանել այս մի քանի կազմակերպություններին, առնվազն ճիշտ չէ, որովհետև իսկական հասարակությունն առանց ԵՄ-ի կամ այլ միջամտության ճանապարհ փակող գյուղացին է, ով առանց իր երկրի դեմ թշնամանք ունենալու, ցավող սրտով, օրվա պահանջով ինչ-որ փոփոխություն է պահանջում…

NEWSPRESS.am