Քամու հետևանքով պատեր են քանդվել
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզի մի քանի գյուղերում և Ապարան քաղաքում:Գիշերը ժամը 03:00-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Արայի, Վարդենուտ, Արագած, Թթուջուր և Թեղենիք գյուղերում քամին մեծ թվով տանիքների թիթեղներ պոկել և շպրտել է մի քանի մետր: Վարդենուտ գյուղում անգամ ուժեղ քամու հետևանքով արմատախիլ են եղել հսկայական բարդիներ, որոնք պոկվել ու տապալել են գյուղի որոշ հատվածներով անցնող գազախողովակները, ինչի պատճառով էլ գյուղի որոշ տների գազամատակարարումը դադարեցվել է: Քամին այնքնան ուժգին է եղել, որ պատեր է փլել: