Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Իրատես». «Մարտը շահած թեկնածու» Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում մաստեր-կլասի տարավ

«Իրատես» թերթը գրում է.

«Շաբաթն անչափ եվրոպական ստացվեց. Լոնդոն, Փարիզ, Ստրասբուրգ, Դավոս: Բոլոր կենտրոններում էլ, կարծես, անելիք կար: Գլխավորը, սակայն, Ֆրանսիայում էր: Առաջին անգամ պետք է հանդիպեին Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնը և Հայաստանի ապագա «վարչապետ» Սերժ Սարգսյանը, որից հետո ԵՄ համաձայնագիր կնքած Հայաստանն առաջին անգամ, գրեթե հավասարազոր կարգավիճակում, հանդես պիտի գար ԵԽԽՎ-ում:

Ասենք կարճ: Ստացվեց: Առավել քան: Դատելով Մակրոն-Սարգսյան հանդիպման դիվանագիտական նրբություններից, զի «սատանան» ու ճշմարտությունը համատեղվում են հենց մանրամասների-դիվանագիտական ժեստերի մեջ:

Եվ այնուհանդերձ, ինչու նախահարձակ Մակրոնը, որն իր օրերում գրեթե մարտահրավեր նետեց Թրամփին, վերջինիս ձեռքն անհարկիորեն շատ երկար սեղմելով, հասկացնելու, որ Եվրոպայում ամբողջական լիդերություն հաստատել Թրամփին չի հաջողվի, անչափ ջերմ, անբացատրելի բարեկամական թրենդի մեջ «պահեց» Սերժ Սարգսյանին՝ հանդիպման ողջ ընթացքում (նկատենք` ինքն էր մղվում ողջագուրվելու, ձեռքը հարազատորեն դնում էր ՀՀ նախագահի ուսին, ստեղծում մթնոլորտ, թե վերջինս «տանն» է): Երբ Մակրոնի գոյությունը այս ողջ ընթացքում գրեթե չէինք էլ զգացել` չնայած Հայաստանի նկատմամբ Ֆրանսիայի կուրացիոն կարգավիճակին:

Կրկին ասենք կարճ: Ճիշտ է, երիտասարդ, աջակողմյաններին վաբանկ հաղթած Մակրոնին չհաջողվեց դառնալ Եվրոպայի լիդեր, չնայած այդ շանսը լիովին առկա էր. Բրիտանիան ու Թերեզա Մեյը «բրեքզիթի» մեջ էին, Անգելա Մերկելը չէր կարողանում կառավարություն կազմել, դաշտը բաց էր, այնուհանդերձ, Մակրոնի ելիսեյան պահվածքը միանշանակ ազդակն էր` ողջ «Յուրոփի», հանդեպ եվրամիութենավորված Հայաստանի, հանդեպ ապագա վարչապետ Սերժ Սարգսյանի: Ասել է` դրանով «Յուրոփը» «ադաբրյամս» էր հայտնում իր հյուրին:

Պակաս հետաքրքիր չէր նաև հայաստանյան ԵԽԽՎ պասաժը: Սերժ Սարգսյանը հինգ տարի առաջ ԵԽԽՎ ամբիոնը թողել էր լուրջ սկանդալով (Արփինե Հովհաննիսյան-Զարուհի Փոստանջյան երկվությամբ). նա այդ ամբիոնի մոտ վերադարձավ որպես «մարտը» շահած թեկնածու: Ոչ միայն որպես ԵՄ համաձայնագիրը իր վերջնակետին հասցրած գործիչ, որը, ճիշտ է, չի եղել «պատերազմի առաջնորդ», բայց և պահանջատեր է, որը եվրոպական ժողովրդավարական կառույցից ունի բողոք` չլինել կողմնակալ, մանավանդ երբ հարցը վերաբերում է անչափ ցավոտ ղարաբաղյան հակամարտությանը, ջուր չլցնել խաղաղ հանգուցալուծման հակառակորդների ջրաղացին, չհիասթափեցնել հայ հանրությանը եվրոպական արժեքներից:

Ի դեպ, ԵԽԽՎ-ն այդ նույն օրերին «մեղքերը» քավելու նոր թրենդ էր սկսել, ԵԽՀՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտի «գնալուց» հետո կանգ էր առել Միլիցա Մարկովիչի վրա, հակահայկական-կոռուպցիոն զեկույցի «մասով»: Եվ` ոչ միայն:

Սակայն Սերժ Սարգսյանի այցի պիկը, թերևս, Մամեդ Սեյիդովին պարգևած խոր ֆիասկոն էր: Պատասխանն անթերի էր: Այազ Մութալիբովին իր և Ադրբեջանի միջև «վկա» կարգելու մենթալ պլանը՝ աննախադեպ: Անխոցելի: Բայց առավել գնահատելի էր հայերեն խոսքի այն մաներան, որով անգլախոս Սեյիդովին մաստեր-կլասի տարավ ցեղասպանություն տեսած-Արցախի պատերազմում հաղթած երկրի ներկայացուցիչը (դուք ասեք` վարչապետը):

Ու քանի որ օճորքը լսում է, իսկ պատերը վկայում են, նույն գիշեր ազերիների կազմակերպած հերթական դիվերսիան հերթական անգամ արդարորեն հետ շպրտվեց հայոց հողից` աստվածաշնչորեն թույլ տալով, որ «շունը հետ դառնա իր իսկ փսխածին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում