«Ժամանակ». ՀԱԿ-ում մտավախություն ունեն
«Ժամանակ» թերթը գրում է.
«ՀԱԿ վարչության անդամները ՀԱԿ վարչության վերջին նիստում հարց են բարձրացրել, թե երբ պետք է կուսակցությունը կրկին անցնի ակտիվ գործողությունների ու նորից վերցնի ընդդիմության առաջնորդի դրոշակը:
ՀԱԿ նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանը բացատրել է, որ այս պահին ակտիվ քաղաքական օրակարգ ձևավորելու հնարավորություն չկա, ՀՀԿ-ն ունի խորհրդարանական մեծամասնություն, և իրենք չեն կարող անիմաստ հանրահավաքներ անցկացնել, առանց կոնկրետ անելիքի:
ՀԱԿ անդամներին այդ պատասխանը ինչ-որ չափով գոհացրել է, սակայն նրանց մեծամասնության մոտ մտավախություն կա, որ իրենք առաջատար քաղաքական ուժից վերածվել են լուսանցքայինի, և եթե այսպես շարունակվի՝ հասարակությունը ընդհանրապես մոռանալու է իրենց գոյության մասին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում