Ավտո բրթելով ու բարձր գոռալով՝ կարագի գինը չի իջնի․ Շարմազանով
Խորհրդարանական լսումների հետ կապված երկու դրական բան կա․ առաջինը՝ գյուղացիական տնտեսությունները սուբսիդավորվելու են, իսկ երկրոդ՝ ՀՀԿ խմբակցության պատգաավորները կառավարությանն են ներկայացրել նախագիծ, որի արդյունքում տրանսպորտի փոխադրման ուղեվարձերը կիջնեն՝ չավելացնելով հարկային բեռը։
ՀՀԿ ԳՄ նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցին, այդ մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Այսինքն, այն, որ հարցնում եք, թե ո՞րն էր լսումների օգուտը, արդեն երկու օր անց ունենք հստակ քայլեր և շարունակում ենք լսել բոլոր առաջարկները։ չի լինելու մի առողջ առաջարկ, որը հնչել է լսումների ժամանակ, որ չքննարկվի ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում»,-նշեց Շարմազանովը՝ հավելելով, որ քննարկումները պետք է լինեն ոչ թե իշխանություն-ընդդիմություն բախումներ ստեղծելու ճանապարհով, այլ այն եղանակով, որը ստեղծեցվեց խորհրդարանում։
«Ի վերջո, միտինգ անելով՝ գները չեն իջնում։ Մենք չենք ապրում կոմունիստական հասարակությունում, որտեղ ավտո բրթելով կամ միտինգ անելով պետք է օրինակ կարագի գներն իջնեն։ Բարձր գոռալով՝ միջազգային կարգի գները չեն իջնելու»,- հավելեց Շարմազանովը։
Նրա գնահատմամբ՝ պետք է նախ այլընտրանք առաջարկել, ոչ թե միայն քննադատել:
«Մենք այլընտրանք ենք առաջարկում, այդ ճանապարհով էլ գնալու ենք»,- ընդգծեց ՀՀԿ խոսնակը։