Զախարյանը ճիշտ չի ասել. Հյուսիսային պողոտայի բնակիչներից տուն են ստացել միայն նրանք, ովքեր «մարդ են մեջ գցել» (վիդեո)
Հյուսիսային պողոտայի բնակիչները, վերջին հույսով, բարձրաձայնում են. «15 տարի պայքարում ենք, գուցե 15 էլ պայքարենք, եթե ողջ լինենք, քանի որ իշխանությունը չի ուզում մեր հարցը լուծել: Ընդամենը մեկ սենյականոց բնակարանի գումար ենք ուզում, որ գնանք գոնե հանգիստ ապրենք մնացած կյանքը»:
Նրանք NEWSPRESS.am-ի հետ զրույցում նշեցին, որ բողոքողների խմբում 30 ընտանիք կար, այժմ 7-10 ընտանիք է մնում. մյուսներին ապահովել են բնակարանով, քանի որ «մարդ են մեջ գցել»:
Անդրադառնալով նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի հայտարարությանը, թե բոլորին փոխհատուցել են՝ 1 քմ-ի դիմաց վճարելով 1000 ԱՄՆ դոլար՝ բնակիչներն արձագանքում են.
«Նման բան չկա, մեզ 300 ԱՄՆ դոլարից ավելի չեն տվել: Հա, մի քանիսին տուն են տվել, բայց դեռ մոտ 10 ընտանիք մնացել է: Եթե իրոք չի հասնում մեզ ու չեն խաբել, ապա ինչո՞ւ են մյուսներին տվել, մեզ՝ չէ: Մեզ ասում են՝ փող չունենք, բա ո՞ւր գնաց մեր փողերը: Քաղաքի կենտրոնում ապրես, տունդ քանդեն ու գցեն քեզ փողոց, տենց ո՞նց կլինի: Ու ոչ ոք չի պատժվում դրա համար. մեկին տեսե՞լ եք, որ այս հարցերով պատասխանատվության կանչեն, էդ լափողներից որևէ մեկին կանչեն, ասեն էս ինչի՞ չեք փոխհատուցում»:
Մանրամասները՝ NEWSPRESS.am-ի տեսանյութում