Մխիթարյանը կկարողանա հաղթահարել հոգեբանական ծանր վիճակը․ Արսեն Վենգեր
Արսենալի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հանդես է եկել մեկնաբանությամբ՝ Հենրիխ Մխիթարյանի խաղային դիրքի մասին։
«Մենք անշուշտ անհանգստացած ենք այն իրավիճակով, որում Մխիթարյանը հայտնվել էր Յունայթեդում։ Սակայն վստահ ենք, որ այս նոր հնարավորությամբ նա կկարողանա հաղթահարել հոգեբանական ծանր վիճակը, որում հայտնվել էր: Ես նրան ավելի շատ տեսնում եմ եզրերում: Առաջին հերթին նա իմ համար վինգեր է (եզրային կիսապաշտպան): Սակայն հնարավոր է, որ նա ավելի խորքից էլ խաղա»,- ասել է ֆրանսիացի մասնագետը: