Ազգերի լիգա. Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները հայտնի են
Այսօր՝ հունվարի 24-ին, Շվեյցարիայի Լոզան քաղաքում կայացավ առաջին Ազգերի լիգայի վիճակահանությունը: Հայաստանի ազգային հավաքականը, որն ընդգրկված էր ՈւԵՖԱ-ի ամենացածր վարկանիշով թիմերի հետ D դիվիզիոնում, հայտնվեց 4-րդ խմբում:
Այսպիսով հայտնի են մեր ազգային ընտրանու մրցակիցները:
Խումբ 1՝ Անդորրա, Ղազախստան, Լատվիա, Վրաստան
Խումբ 2՝ Մոլդովա, Սան Մարինո, Լուքսեմբուրգ, Բելառուս
Խում 3՝ Մալթա, Կոսովո, Ֆարեյան Կղզիներ, Ադրբեջան
Խումբ 4՝ Լիխտեյնշտեյն, Ջիբլարթար, Հայաստան, Մակեդոնիա: