Գողություն Վանաձորի Պանթեոնից. Տեսանյութ
Տևական ժամանակ է, ինչ Վանաձորի Պանթեոնից գողություն է կատարվում: Պատկան մարմինների անտարբեր վերաբերմունքի ու Պանթեոնի անվերահսկողության պատճառով՝ սրբապղծվում են զոհված ազատամարտիկների և զինվորների շիրիմները: Ադրբեջանական հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձը կասեցնելիս զոհված Զորիկ Գևորգյանի հարազատները ահազանգում են՝ որտե՞ղ են պատասխանատուները, երբ պանթեոնից գողություն է արվում, երբ գերեզմաններն են քանդում, երբ անասուններն են մուտք գործում, երբ ամենուր աղբ է գոյանում: քանի անգամ զգուշացրել են, սակայն ոչ մի փոփոխություն: Պատկան մարմինները խնդրին մնում են ահաղորդ: Խնդիրը շարունակում է մնալ անլուծելի:
Մանրամասները՝ տեսանյութում…