Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մշակույթ

«Ըստ էության «Ինտրիգային սեռ»-ը ֆեմինիստական վեպ է»․ հարցազրույց Հովհաննես Թեքգյոզյանի հետ

Լուսանկարը՝ Ջոնաթան Սիբա Մորալեսի

Գրող, դրամատուրգ Հովհաննես Թեքգյոզյանն արդեն 2-3 տարի է, ինչ ապրում, ուսանում և ստեղծագործում է Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում։ Օրեր առաջ գրողը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որից էլ տեղեկացանք, որ նա ավարտել է իր նոր՝ «Ինտրիգային սեռ» վեպը։

NEWSPRESS.am Culture-ը ներկայացնում է հարցազրույց՝ Հովհաննես Թեքգյոզյանի հետ, որտեղ գրողը խոսում է իր եվրոպական հաջողությունների ու նոր վեպի մասին։

-Արդեն ինչքա՞ն ժամանակ է, որ ապրում եք դրսում։ Ինչո՞վ եք զբաղվում։ Մտածելակերպի փոփոխություն եղե՞լ է։

-Որքան ժամանակ… Չգիտեմ, երևի մի երկու ամիս առաջ, ինձ բռնացրի մի մտքի վրա. առաջ, իմ հետագա գործողությունների մասին մտածելիս, սովորաբար, գործածում էի «կյանքը դասավորել» արտահայտությունը։ Վերջերս, երբ միտքս, ինձնից անկախ, սկսեց առաջ քաշել «կյանքը շարունակել» լակոնիկ ձևակերպումը, զարմանալի թեթևություն և հրճվանք ապրեցի։ Փաստորեն, կարողացել էի ինքս ինձնից դուրս գալ և ձերբազատվել իրերի ու սեփականության զարհուրելի շղթայից, որը ներսի ու դրսի հստակ սահմաններ է գծում։ Իսկ ավելի անկեղծ՝ ինչ ինձ հիշում եմ՝ դո՜ւրս, թռչելու, փախչելու, հեռանալու զգացումներ եմ ունեցել, երևի առաջին հերթին հենց ինքս ինձնից հեռանալու ինչպես ասում են՝ զումվելու, ու հեռանալով՝ մշտապես եկել եմ էն եզրահանգմանը, որ իմ միակ ընկերներն իմ մտքերն են, որոնք ընկերներ չունեն։ Իսկ ինչո՞վ եմ զբաղվում… Անընկեր մտքերիս հետ ընկերություն անելով։

-Ի՞նչ հաջողություններ ունեցավ Ձեր «Փախչող քաղաք» վեպը Եվրոպայում։ Արդյո՞ք հավանեցին եվրոպացի ընթերցողները։

-Հաջողության զգացում՝ կապված «Փախչող քաղաքի» հետ, մի քանի անգամ ունեցել եմ։ Առաջինը, երբ, կինովիպակը գրելիս, հասկացա, որ թոթափել եմ իմ նախկին ստեղծագործություններում առկա միստիկ, սյուրռեալիստիկ, մոգական ռեալիզմին հատուկ շերտերը. ավելի ճիշտ՝ ոչ թե թոթափել, այլ պոստմոդեռնիզմի դաշտ եմ բերել։ Երկրորդ հաջողության զգացումը, երբ գիրքը գրելուց վեց տարի անց այն տպագրվեց և չապրված վախով հասկացա, որ «Փախչող քաղաքը» մեծ իրադարձությունների արանքում տեղ գտած դադարի արտահայտությունն է (գրքում նկարագրված միջադեպերն անկասելի հաջորդականությամբ սկսեցին իրականանալ)։ Հետո, գրական գործակալ Արևիկ Աշխարոյանի աշխատանքի շնորհիվ օտարերկյա տպագրիչների հետաքրքրություն էր գրքով, թեև Եվրոպա աշխարհամասում «Փախչող քաղաքը» կտպագրվի այս տարի ու հենց Ֆրանսիայում։ Փաստացի ևս մեկ անակնկալ… Իսկ հետագայում… Կարծում եմ՝ «Փախչող քաղաքը» դեռ անակնկալներ ինձ կմատուցի, մինչև կարողանամ նրանից ևս ձերբազատվել․․․

-Կպատմե՞ք Ձեր նոր վեպի մասին։ Ինչի՞ մասին է այն ու ինչո՞վ է տարբերվում այս վեպը Հայաստանում գրված Ձեր վեպերից։

-«Ինտրիգային սեռի» գաղափարը մոտ հինգ տարի առաջ էր հասունացել։ Երկար ճանապարհ անցած գործ է, որը մի քանի տարի հետս անընդհատ ապրում ու մեռնում էր։ Վեպը չորս մասից է։ Չորս կանանց, դերասանուհիների և նրանց հետ տեղի ունեցած վթարների կիսադոկումենտալ պատմությունն է, երկ, որը գրել եմ չորս տարբեր ժամանակաշրջաններին հատուկ չորս տարբեր ոճերով, բառապաշարով ու զգացողություններով։ Ըստ էության ֆեմինիստական վեպ է։ Այսքանը…

-Ե՞րբ ընթերցողը կծանոթանա վեպին, ու ի՞նչ հաջողություններ եք ակնկալում։

-Չգիտեմ, չգիտեմ… Հաջողության մասին ինչ մտածեմ… Երևի կարևորը՝ կարողացա «Ինտրիգային սեռն» ավարտել, մնացածն արդեն ինձնից ու վեպից անկախ է։ Ավելին՝ ինքը՝ «Ինտրիգային սեռն» է սուվերեն օրգանիզմ, ուր մնաց հաջողությունը… Մանավանդ որ հաջողության մասին մտածելիս, հաճախ տարօրինակ դետալով, տվյալ դեպքում՝ դետալը վեպն է, մի հսկայական պաստառ եմ տեսնում։ Իրականությունը հենց էդ մի դետալն է, իսկ հաջողությունը՝ կողքի չերևացող պատկերները։ Արդյունքում տեսածդ մի դետալը պիտի ինստալացնես, կողքի չերևացող պատկերները հավաքես, կինոյի նման, կադրերի շարք կազմես, որ էդ ամբողջի մեջ հասկանաս, թե ինչ է իրենից ներկայացնում հաջողությունը…