Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Տնտեսություն

Նախարար Աշոտ Մանուկյանն ավարտում է նախորդների սև գործը (լուսանկարներ)

Նաիրիտն իսկական բեռ է երկրի իշխանությունների համար, իսկ նաիրիտցիների համար՝ այն տուն էր, հազարավոր ընտանիքների կերակրման աղբյուր, Հայաստանի համար՝ տնտեսության զարգացման գրավական։ Այսօր Նաիրիտը դատապարտվել է մահվան, որին անգութորեն թալանեցին։

Գործարանի կործանման ամենաբուռն շրջանը սկսվեց դեռևս 2009 թվականից, երբ այդօրյա կառավարության բարձր հովանու ներքո Նաիրիտի նախկին տնօրեն Վահան Մելքոնյանի միջոցով լվացվեցին միլիոնավոր դոլարներ, թալանվեց գործարանը։ 2009 թ․ Նաիրիտի 90% սեփականատեր Rhinoville Property Limited-ը չկատարեց իր պարտավորությունները նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարության առջև, իսկ բաժնետոմսերի 10% սեփականատեր կառավարությունը, փոխանակ պայմանագիրը խախտող ընկերության՝ Ռայնովիլից վերցնելու Նաիրիտի բաժնետոմսերը՝ չարձագանքեց այդ դատապարտելի փաստին։ Նույն թվականի գարնանը Նաիրիտի տնօրեն Վահան Մելքոնյանը 100 մլն․ ԱՄՆ դոլար վարկ վերցրեց Միջպետական Բանկից, որն այդպես էլ չծառայեց իր բուն նպատակին, արդյունքում՝ ողջ պարտքը մնաց կառավարության ուսերին։ Այսպիսի սկանդալային դրվագներ շատ են եղել այդ տարիներին, ինչի մասին կան բազմաթիվ հրապարակումներ «Հետք» օրաթերթում։ Հասկանալի է դառնում, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի բոլոր գործողություններն ուղղված էին Նաիրիտի նպատակային կործանմանը։

Ցավոք՝ Տիգրան Սարգսյանը միակ գործիչը չէ, ում անունը դրոշմվել է Նաիրիտը կործանող անձանց շարքում։ Այդ թալանը շարունակվում է առայսօր։ Նաիրիտի հարցերով պատասխանատու ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը մի քանի օր է՝ այլևս նախարար չէ․ օրեր առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել, և ըստ տարածված տեղեկությունների՝ տեղափոխվում է «Տաշիր գրուպ»՝ առավել բարձր վարձատրվող՝ «Տաշիրին» պատկանող էներգոհամակարգի բոլոր ընկերությունների աշխատանքը համակարգող կոնցերնի նախագահի պաշտոնին։

Նախարար աշխատելու ընթացքում Աշոտ Մանուկյանը թերևս կարողացավ իր անունը համալրել Նաիրիտը կործանողների շարքում․ նա որևէ կերպ չփորձեց օգնել երբեմնի հսկային, ավելին՝ նա դարձավ Տիգրան Սարգսյանի սկսած սև գործն ավարտին հասցնողը։ Այսպես, Նաիրիտում ներդրումներ կատարելու պատրաստակամությամբ հանդես եկող EU-Asia Business Finance Center Holding-ի կազմում ստեղծված «Նաիրիտ» գործարանի վերագործարկման կոնսորցիումի (Nairit-EU Consortium) անդամները 2016 թվականի աշնանը հանդիպեցին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի, ինչպես նաև՝ նախարար Աշոտ Մանուկյանի հետ, այնուհետև շուրջ մեկ տարի անց տեղի ունեցավ ևս մեկ հանդիպում՝ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հետ։ Վերջին հանդիպման ընթացքում կազմվեց արձանագրություն-հուշագիր, սակայն արձանագրությունը ոչ միայն չստորագրվեց ՀՀ կառավարության կողմից, այլև չշարունակվեցին EU-Asia Business Finance Center Holding-ի հետ սկսված բանակցությունները։ Սույն մտահոգությամբ 2017 թվականի նոյեմբերին ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը գրություն է ուղարկել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին , որին ի պատասխան՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նշել է, որ իրատեսական չէ 4,596 եվրո սեփական կապիտալ և 32,096 եվրո ակտիվներ ունեցող ընկերության հետ կնքել մի քանի տասնյակ միլիոն ԱՄՆ դոլարի հասնող ներդրումների պայմանագիր։ Նախարարը հաշվի չի առել պարզ մի հանգամանք, որ Նաիրիտի հանդեպ մեծ հետաքրքրություն ցույց տվող հոլդինգը միայնակ չի այս հարցում, այստեղ կան Նաիրիտ կոնսորցիումի կազմում ներգրավված պատկառելի ընկերություններ, որոնք պատրաստ են ներդնել այնքան գումար, որքան անհրաժեշտ է Նաիրիտի վերագործարկման համար։ Այս ամենի մասին նա լավ գիտեր, տիրապետում էր բոլոր մանրամասներին, տեղյակ էր, որ հոլդինգն իսկապես ցանկանում էր վերագործարկել գործարանը։ Եվ վերջապես, եթե իսկապես ցանկանային վերագործարկել Նաիրիտը, ինչպես փորձում էր ցույց տալ նախարարը, մի՞թե կմերժեին Նաիրիտում ներդրումների առաջարկով հանդես եկող եզակի հնարավորությունը, արդյո՞ք անվտանգության նկատառումներով հնարավոր չէր կնքել այնպիսի պայմանագիր, ըստ որի պայմանագրի ցանկացած կետի խախտման դեպքում կդադարեցվեր համագործակցությունը, և պետությունը արդյունքում չէր տուժի, ինչպես տեղի ունեցավ Տ․ Սարգսյանի օրոք։ Սակայն նախարարը զլացել է անգամ հետաքրքրվել Nairit-EU consortium-ի կազմում ներգրավված այնպիսի հարուստ ու մեծ համբավ վայելող ընկերություններով, ինչպիսիք են Sunir Co (Իրան), ChimRemonStroy L.T.D. Plants (Բուլղարիա), IPMLLP (Անգլիա), RusGazEngineering Group (Ռուսաստան), և փոխարենը՝ անգիր արված խոսքերով ամեն անգամ փորձում էր լռեցնել Նաիրիտի համար պայքարող մի խումբ քաղաքացիների և գործիչների։ Ի դեպ, վերոնշյալ այդ ընկերությունները 2017թ․ նոյեմբերին գրությամբ իրենց վրդովմունքն էին հայտնել ՀՀ վարչապետին՝ քննադատելով Նաիրիտի վերագործարկմանն ուղղված ՀՀ կառավարության մոտեցումը։ Նամակում նաև ասվում է․ «Մենք երբևէ չենք առնչվել այնպիսի փաստի հետ, երբ մրցույթ հայտարարողն այդպես էլ չներկայացնի տենդերի արդյունքները մասնակիցներին։ Մեր կոնսորցիումը պատրաստ է վճարել միջոցներ՝ Նաիրիտում աուդիտ իրականացնելու համար, սակայն կառավարությունն անտեսում է այս առաջարկը, և չի ցանկանում ստորագրել հուշագիրը՝ չնայած 2017 թ․ սեպտեմբերին տեղի ունեցած բանակցության ընթացքում տրված խոստումներին»։

Հիշեցնենք, որ 2016 թ․ նոյեմբերի 14-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կայքում տեղադրվեց հայտարարություն, որում ասվում էր․ «Հիմք ընդունելով «Նաիրիտ գործարան» ՓԲԸ բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը հայտարարել է մրցույթ մասնավոր ներդրողի ներգրավմամբ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ արտադրական ենթակառուցվածքների վերագործարակման նպատակով։ Համապատասխան կազմակերպությունները հրավիրվում են ներկայացնելու հետաքրքրության հայտ /նամակ/, որին կարող է կցվել նաև «Նաիրիտ գործարանի» արտադրական ենթակառուցվածքների վերագործարկման նախնական ծրագիրը։ Հրավերին մասնակցելու համար շահագրգիռ կազմակերպությունները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչև 2017թ. հունվարի 20-ը»:

Նշյալ մրցույթում իր մասնակցության հայտն էր ներկայացրել նաև EU-Asia Business Finance Center Holding-ը՝ ներկայացնելով անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը՝ Nairit-EU կոնսորցիումի կազմում մտնող ընկերությունների հաշվեկշիռները (տարեկան՝ յուրաքանչյուրը՝ 600-700 մլն․ ԱՄՆ դոլար), այդ ընկերություններում կատարված աուդիտի եզրակացությունները։ Սակայն մրցույթն ավարտվեց, իսկ արդյունքների մասին որևէ տեղեկություն հնարավոր չեղավ ստանալ։

Այդ ընթացքում արագացված կարգով նշանակված դատական նիստում Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Չիչոյանի կողմից բավարարվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հայցադիմումն ընդդեմ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի, որով պահանջվում էր ստանալ գործարանի կողմից սպառած էլեկտրաէներգիայի վճարները և պարտապանին ճանաչել սնանկ։ Ի դեպ, այդ դատական գործընթացը տեղի է ունեցել առանց կողմերի ներկայության։ Գործարանի՝ սնանկ ճանաչելու մասին վճռից հետո նաիրիտցիները հանդես եկան բաց նամակներով՝ ուղղված ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանին, որով խնդրում էին՝ ժամանակավորապես դադարեցնել սնանկության մասին վճիռը՝ մինչև հայտարարված մրցույթի ավարտը՝ հաշվի առնելով ներդրումային ծրագրերով հանդես գալու պատրաստակամությամբ Եվրոպական հոլդինգի առկայությունը։ Սակայն Սամվել Կարապետյանը ևս չցանկացած օգնել նաիրիտցիներին։

Հուսանք՝ նոր ստանձնած պաշտոնում Աշոտ Մանուկյանն իր անգործությամբ նաև չի կործանի Սամվել Կարապետյանի գլխավորած ոլորտը, ինչպես արեց Նաիրիտի դեպքում ՝ չկատարելով իր պարտականությունները՝ որպես երկրի տնտեսության ողնաշար հանդիսացող Նաիրիտի նման ունիկալ գործարանի գլխավոր պատասխանատու։ Եվ եթե վերջնականապես վերացվի Նաիրիտ գործանանը ներկա կառավարության օրոք՝ վերջինիս անունը անխուսափելիորեն գրելով պատմության մեջ որպես դավաճանների կառավարություն, դրա ամենամեծ մեղավորներից ու պատասխանատուներից մեկը լինելու է այլևս նախկին նախարար Աշոտ Մանուկյանը։

nkar nairitnkar nairit1

nkar nairit2

nkar nairit3nkar nairit4

nkar nairit5